«ԱրմենՏելը» երկարաձգում է Hi-Line ծառայության Like սակագնային փաթեթներին միանալու ժամկետը

«ԱրմենՏելը» երկարաձգում է Hi-Line ծառայության Like սակագնային փաթեթներին միանալու ժամկետը


«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթներին միանալու ակցիայի անժամկետ երկարաձգման մասին, ըստ որի Hi-Line ծառայության Like 1024, Like 2048 և Like 3072 սակագնային փաթեթների ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500, 6000 և 8000 դրամ:

Առաջարկից կարող են օգտվել թե´ նոր և թե´ գործող բաժանորդները:

Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին` ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի:

Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանագիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդները, ովքեր օգտվում են 3 Մբ/վ թողունակությամբ փաթեթից, կարող են անցնել Like 3072 փաթեթին:

Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա ամառ», «Մեգա աշուն» և «Անցկացրու ձմեռն ինտերնետում» ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար:
ԱրմենիաՆաուի էջերում