Միացված է. ԿԳ նախարարը խոստանում է ավելի շատ Wi-Fi-ով դպրոցներ

Միացված է. ԿԳ նախարարը խոստանում է ավելի շատ Wi-Fi-ով դպրոցներ

Ֆոտոլուր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հանրակրթական դպրոցներում կշարունակվի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացը` ներառելով նաև Wi-Fi ինտերնետը:

Չորեքշաբթի` մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով կրթության ոլորտի 2012 թվականի առաջնահերթ խնդիրներն ու ծրագրերը, Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի բջջային կապի օպերատորի աջակցությամբ 107 ավագ դպրոցներում հասանելի կլինի Wi-Fi ինտերնետը:

«Այս ծրագրի իրականացումը կտրուկ կբարելավի ինտերնետ հասանելիությունը դպրոցներում, և աշակերտներին ինտերնետը հասանելի կլինի ոչ միայն կոնկրետ դասարանում, այլև ամբողջ դպրոցի տարածքում»,- ասել է Աշոտյանը` հավելելով, որ 2012 թ. նախարարությունը ծրագրում է ինտերնետին միացված դպրոցների թիվը հասցնել մինչև 1403-ի:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարի նախատեսում է ստեղծել նաև էլեկտրոնային շտեմարան, որտեղ կկենտրոնացվեն հանրակրթական դպրոցում օգտագործվող բոլոր դասագրքերը, որոնք հնարավոր կլինի նաև ներբեռնել:
ԱրմենիաՆաուի էջերում