«ԱրմենՏելը» սկսում է տրամադրել հատկացված վիրտուալ սերվերներ` VDS ծառայությունը

«ԱրմենՏելը» սկսում է տրամադրել հատկացված վիրտուալ սերվերներ` VDS ծառայությունը


«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է VDS (Virtual Dedicated Server) ծառայության գործարկման մասին: Իրավաբանական անձանց համար հատկացված վիրտուալ սերվերի ծառայության կոմերցիոն գործարկումը կսկսվի 2012 թ. հունվարի 20-ին` ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա:

512 Մբ հատկացված օպերատիվ հիշողությամբ VDS 10 GB ծառայության ամսական բաժանորդավճարը կազմում է 10.000 դրամ: Սկավառակի ծավալի (HDD) հավելյալ յուրաքանչյուր 1 Գբ-ի համար ամսական վճարը կազմում է 500 դրամ, իսկ օպերատիվ հիշողության (RAM) լրացուցիչ յուրաքանչյուր 128 Մբ-ը` 1000 դրամ: Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբ/վ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբ/վ արագությամբ:

«Ենթակառուցվածքների զարգացման և տեխնիկական սարքավորումների վերազինման ուղղությամբ կատարված բազմամիլիոնանոց ներդրումները «ԱրմենՏել» ընկերությանը հնարավորություն են տալիս բարձր մակարդակով մատուցելու ոչ միայն կապի ավանդական ծառայություններ, այլև ինտերնետ հասանելիության և դրան հարակից ամենաժամանակակից ծառայություններ: VDS-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես վիրտուալ սերվերի կազմակերպման ամենաառաջատար, ժամանակակից և պաշտպանված ծառայություն, և մենք ուրախ ենք, որ այն արդեն հասանելի է մեր կորպորատիվ հաճախորդներին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

VDS ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
ԱրմենիաՆաուի էջերում