Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցն ու «Ինտերնետ հիմա» 4 մոդեմը
Նորագույն 3G+ ցանցը, որն ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն, թեստային ռեժիմով գործարկվել էր դեռևս երկու ամիս առաջ, և դրա փորձարկմանը մասնակցել են նաև Orange-ի բաժանորդներ և բլոգերներ: Երևանից, Գյումրուց և Վանաձորից դուրս «Ինտերնետ հիմա» 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,1 Մբ/վ արագություն: Նոր` արդեն մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը և տեխնիկապես մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը հնարավորություն են տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով: «Տեխնիկական փորձարկման շրջանը տևեց ուղիղ երկու ամիս, սակայն այն մեզ անհրաժեշտ էր` վստահ լինելու, որ մեր բաժանորդները մեծ մասամբ կունենան գոհացուցիչ փորձառություն: Այսօր հպարտությամբ կիսում ենք բոլորի հետ մեր նոր նվաճումը: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է այս տեխնոլոգիային: Այն նոր որակական չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդներին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Ինտերնետ հիմա» 4 մոդեմը կարելի է ձեռք բերել հատուկ գնով` 11.000 դրամով և 20.000 դրամ ամսավճարով սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում: «Ինտերնետ հիմա» 11.000 սակագնային պլանի այն բաժանորդները, որոնք կստորագրեն պայմանագիր 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ, կկարողանան ձեռք բերել «Ինտերնետ հիմա» 4 մոդեմը 39.000 դրամով, իսկ «Ինտերնետ հիմա» 20.000 սակագնային պլանի բաժանորդները` 19.000 դրամով: Մեկ տարին լրանալուց հետո մոդեմը կդառնա բաժանորդի սեփականությունը: «Մենք ունենք բազմաթիվ բաժանորդներ, որոնք արդեն ունեն «Ինտերնետ հիմա»-ի բաժանորդագրություն: Չենք ցանկանում, որ նրանք կարծեն, թե շտապել են ձեռք բերել իրենց բաժանորդագրությունը: Նրանք կարող են իրենց ներկայիս «Ինտերնետ հիմա» 7,2 Մբ/վ կամ «Ինտերնետ հիմա» 14,4 Մբ/վ մոդեմը փոխարինել նոր և ավելի արագ` «Ինտերնետ հիմա» 42,2 Մբ/վ MF 680 մոդեմով: Անհրաժեշտ կլինի պարզապես կնքել բաժանորդագրությունը 1 տարով երկարացնելու պայմանագիր և դառնալ «Ինտերնետ հիմա» 11.000 կամ 20.000 դրամի սակագնային պլանի բաժանորդ»,- ասաց «Օրանժ Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: «Ինտերնետ հիմա» 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59.000 դրամով:
Other Articles in ՏՏ և Տելեկոմ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.