Անվտանգ առցանց տիրույթ. Orange-ը տոնում է համացանցի ապահով օգտագործման օրը

Անվտանգ առցանց տիրույթ. Orange-ը տոնում է համացանցի ապահով օգտագործման օրը


Ապահով համացանցի օրվա առթիվ «Օրանժ Արմենիա» ընկերությունը մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը:

Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:

Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Kaspersky լավագույն հակավիրուսային ծրագրերը, այլ նաև անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի Kaspersky Internet Security ծրագիրը, որը հնարավորություն կտա ծնողներին առավելագույնս պաշտպանելու իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:

Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ սեպտեմբերին, երբ բոլոր բաժանորդներին հնարավորություն տրվեց անվճար փորձել Kaspersky հակավիրուսային ծրագրի արդյունավետությունը, իսկ այժմ ընկերությունն անում է ևս մեկ քայլ դեպի անվտանգ ինտերնետ:

«Անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի` Kaspersky ընկերության հետ մեր համագործակցության շրջանակներում այսուհետ ինտերնետի մեր 70.000 բաժանորդները կարող են վերահսկել իրենց երեխաների մուտքն ինտերնետ: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնածավալ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
ԱրմենիաՆաուի էջերում