Գարնանային տրամադրություն. կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների համար

Գարնանային տրամադրություն. կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների համար


Փետրվարի 9-ից մինչև մարտի 8-ը, բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն «Ինտերնետ հիմա» 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ և նույնիսկ կկարողանան այն կիսել մտերիմների հետ: Մինչև մարտի 8-ը, ի հավելումն կրկնակի ծավալի, Orange ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են ստանալ նաև «Ինտերնետ միասին» ծառայության երկու հավելյալ SIM քարտ մեկի գնով:

«Թեև դրսում իսկական ձմեռ է, մենք արդեն գարնանային տրամադրություն ունենք: Փետրվարի վերջն ու մարտի սկիզբը սիրո, գեղեցկության ու երիտասարդության տոներն են: Սա մեր նվերն է այդ գեղեցիկ տոներին ընդառաջ: Այսուհետ մեր հին ու նոր բաժանորդները կկարողանան ավելի շատ նկարներ, ֆիլմեր դիտել ինտերնետում, երաժշտություն բեռնել և, իհարկե, կարող են կիսել ինտերնետը մտերիմների հետ»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
ԱրմենիաՆաուի էջերում