«Խոսող SMS» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել ձայնային հաղորդագրություններ Beeline ֆիքսված կապի բոլոր համարներին ողջ երկրում

«Խոսող SMS» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել ձայնային  հաղորդագրություններ Beeline ֆիքսված կապի բոլոր համարներին ողջ երկրում


«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Խոսող SMS» ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին, որի շնորհիվ այժմ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են ուղարկել SMS հաղորդագրություն թե´ Երևան քաղաքի և թե´ Հայաստանի բոլոր շրջանների Beeline ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին:

«Հաշվի առնելով Երևան քաղաքում մեր հաջող փորձը` մենք որոշեցինք ընդլայնել «Խոսող SMS» ծառայության աշխարհագրությունը և հնարավորություն ընձեռել մեր բաժանորդներին շարժական կապի ավանդական ծառայությունից օգտվել նաև ֆիքսված հեռախոսներից»,- ասում է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆիքսված հեռախոսակապի համարին հաղորդագրություն ուղարկելը նման է բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկելուն. բաժանորդը մուտքագրում է քաղաքային հեռախոսահամարը, գրում հաղորդագրությունը և ուղարկում: Ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն:

SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Մեկ SMS հաղորդագրության արժեքը քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում:
ԱրմենիաՆաուի էջերում