Orange-ի վեբ կայքն արդեն հասանելի է մոբայլ տարբերակով

Orange-ի վեբ կայքն արդեն հասանելի է մոբայլ տարբերակով


Orange-ը մեկնարկում է պաշտոնական վեբ կայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am, որի այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաև տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին:

Վեբ կայքի մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն, որ բազմաթիվ հեռախոսներ դեռ հնարավորություն չեն ընձեռում հայատառ կայքէջեր ընթերցել, Orange-ն իր մոբայլ վեբ կայքի հայերեն տարբերակն առաջարկում է երկու էջով. հայատառ հայերենով էջին զուգահեռ կարելի է նաև նույն բովանդակությունը կարդալ լատինատառ տառադարձմամբ:
ԱրմենիաՆաուի էջերում