ՏՏ և Տելեկոմ | 15.05.12 | 16:07
«Օրանժ Արմենիան», հանդիսանալով HTC ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հայաստանցի սպառողներին այսօրվանից ներկայացնում է HTC ընկերության վերջերս թողարկած HTC One սերիայի մոդելները` HTC One X, HTC One S և HTC One V:
ՏՏ և Տելեկոմ | 14.05.12 | 16:37
Այսօրվանից Orange-ի «Ինտերնետ Հիմա»-ի, MyFi-ի և Ֆլայբոքսի այն բաժանորդները, որոնք մինչև ամսվա վերջ կսպառեն իրենց գերարագ ինտերնետի ծավալը և կցանկանան շարունակել օգտագործել ինտերնետը գերարագ ռեժիմով, կարող են գնել գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ` այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի մինչև ամսվա վերջ օգտագործելու համար:
ՏՏ և Տելեկոմ | 08.05.12 | 15:36
Երեքշաբթի Orange-ը ներկայացրեց «Orange ընտանիք» փաթեթը, որը ներառում է միանգամից երեք SIM քարտ ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը կվճարի 20 դրամ օրավարձ: «Orange ընտանիք» փաթեթին կարող է միանալ նաև արդեն գոյություն ունեցող մեկ «Orange խոսենք» բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:
ՏՏ և Տելեկոմ | 08.05.12 | 15:24
Այսուհետ Orange-ի «Ամեն ամիս» և «Խոսենք» ծառայությունների բաժանորդները (բացառությամբ «Պարզ» սակագնային փաթեթի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 Մբ, 350 միավորով` 50 Մբ, իսկ 600 միավորով` 100 Մբ ծավալ:
ՏՏ և Տելեկոմ | 03.05.12 | 15:48
Orange-ն ընդլայնում է Orange գոտու երկրների ցուցակը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այժմ, ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին, Orange-ի բաժանորդները կարող են օգտվել 250 դրամ սակագնից բոլոր ելքային և մուտքային զանգերի, SMS-ների և GPRS-ի համար:
IT and Telecom | 17.04.12 | 16:07
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի գործարկման մասին, որի շրջանակում, ապրիլի 15-ից մայիսի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձինք կստանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություններ, ինչպես նաև 100 Մբ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին` ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում:
ՏՏ և Տելեկոմ | 16.04.12 | 16:22
«ԱրմենՏել» ընկերությունը Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար բացում է անվճար մուտք 0.facebook.com շարժական ռեսուրսին:
IT and Telecom | 06.04.12 | 15:44
Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:
IT and Telecom | 06.04.12 | 15:40
Այս տարի Սուրբ Հարության տոնին` ապրիլի 8-ին, Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով` անկախ նրանից, թե իրենց սիրելի անձինք որտեղ են գտնվում` Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում: Orange-ի ցանցում և միջազգային ցանկացած ուղղությամբ ուղարկված մեկ կարճ հաղորդագրությունը ապրիլի 8-ին կարժենա ընդամենը 1 դրամ:
IT and Telecom | 05.04.12 | 17:22
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է հունիսի 6-ին նախատեսված` «IPv6 արձանագրության միջազգային օր» նախաձեռնությանը միանալու մասին:
Readers' comments
Read commented Article
Read all comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.