Ընտրության օր, կեսօր. հայտնվում են առաջին հաղորդումները խախտումների մասին…

Նախագահ Քոչարյանը առավոտյան քվեարկելուց հետո թույլ է տվել մի ակնարկ` ուղղված, ինչպես ենթադրվում է, իր ախոյան Արթուր Բաղդասարյանի դեմ
Կանաչ գրիչներից մեկը, որ բաժանել էին ընտրողներին, ըստ երևույթին, որպեսզի հետո որոշակի կուսակցության ներկայացուցիչները հեշտությամբ ճանաչեն նրանց քվեաթերթիկները
Հայաստանի նախկին օմբուդսմեն, ներկայումս «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Նորագավիթի թիվ 98 դպրոցում գտնվող 12/26 ընտրատարածք ընտրողներին բերել են ավտոբուսներով և քվեաթերթիկները նշելու համար ֆլոմաստերներ են բաժանել:

Ալավերդյանը բողոքել է ընտրական հանձնաժողովի անդամներին, որոնք պատասխանել են, թե ընտրողները կարող են «նույնիսկ իրենց արյունով» նշում անել քվեաթերթիկում:

Ալավերդյանն ասել է, որ ընտրատեղամասում ստեղծված իրավիճակը հիշեցնում է այսպես կոչված «կարուսել» ընտրախախտումը, որը տեղ է գտել Հայաստանի նախորդ ընտրություններում, ինչպես նաև այլ երկրներում:

Ըստ Ալավերդյանի` ներկա տեղացի դիտորդները տեղամաս են հրավիրել միջազգային դիտորդների: Նա նաև ասաց, որ միջոցներ կձեռնարկի, որպեսզի տեղամասում անցկացված ընտրություններն անվավեր համարվեն:

Երևանի Շենգավիթ համայնքում «ԱրմենիաՆաուի» լրագրող Գայանե Աբրահամյանը ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ անձնագրով մտնում մի համատիրություն և դուրս գալիս 3000-ական դրամով: Ընտրողները հայտնել են Աբրահամյանին, որ փողն իրենց տվել են Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Երևանի Դավիթաշեն համայնքի 5/3 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) փորձել է ընտրողների մեջ տարածել արդեն լրացրած քվեաթերթիկներ` խնդրելով իրեն տալ մաքուր քվեաթերթիկները: Թեկնածուների վստահված անձինք թույլ չեն տվել այդ անել:

Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Ռուզան Խաչատրյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ իրեն տեղեկացրել են, որ երեկ գիշեր «Զվարթնոց» օդակայանում քվեատուփ են տեղադրել` հորդորելով մեկնող ուղևորներին թռիչքից առաջ քվեարկել:

Հայաստանյան բոլոր ընտրությունների ժամանակ Ճշգրիտ ընտրացուցակները արգելք են հանդիսացել կեղծիքների :

Այսօր «ԱրմենիաՆաուի» հայերենի խմբագիր Թագուհի Սուսլիյանը գնացել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 184 դպրոցում գտնվող իր ընտրատեղամաս` քվեարկելու: Սուսլիյանը մասնակցել է նորանկախ Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններին: Սակայն այսօր նրա անունը ընտրացուցակներում չի եղել: Նրան խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն:

Այսօր առավոտյան քվեարկելուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է լրագրողներին, որ խորհրդարանում «գերադասում է տեսնել իսկական ընդդիմություն», այլ ոչ թե «արտասահմանյան ներկայացուցչություններ»: Ենթադրվում է, որ նա նկատի ուներ Արթուր Բաղդասարյանին, որը քարոզարշավի ընթացքում հայտնվել էր բանավեճերի կենտրոնում` բարձրաստիճան բրիտանացի դիվանագետի հետ գաղտնալսված զրույցի պատճառով:

ԱրմենիաՆաուի էջերում