Ենթադրյալ համաձայնություն. Պետդումայի նախագահը ոչ պաշտոնական աջակցություն է հայտնել ՍարգսյանինՈրպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ` Գրիզլովը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԱԺ իշխանական կոալիցիայի անդամ, [Սարգսյանի ղեկավարած] Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների իշխող կուսակցությունների միջև «տեղեկատվության փոխանակություն, պատվիրակությունների փոխայցելություններ, համաձայնեցված քայլեր միջազգային համաժողովներում»: Հայաստանում իր հանդիպումների ժամանակ, այդ թվում` նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ, Գրիզլովը, որի կուսակցությունը պաշտոնավարման ժամկետն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հավանական փոխարինող Դմիտրի Մեդվեդևի հիմնական հենարանն է, հրապարակավ չի անդրադարձել նախագահական ընտրություններում իր նախընտրություններին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց «ԱրմենիաՆաուին», որ քարոզարշավի բուռն ժամանակաշրջանում Գրիզլովի այցը և կոալիցիայի կուսակցությունների հետ համաձայնագիր կնքելը ինքնին ենթադրում են, որ «Ռուսաստանն ուզում է տեսնել Հայաստանում իշխանության շարունակականություն»: Սակայն կուսակցության մեկ այլ անդամ` Արամ Սաֆարյանը, ասում է, որ այս համաձայնագիրը ընտրարշավի հետ չի կապվում և նախապատրաստվում էր վերջին 10 ամիսներին: Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ասում է, որ այցը «պաշտոնական բնույթ» ունի: «Սակայն, մյուս կողմից, նման տեսակի այցերը պատահական ժամանակ չեն լինում,- ասաց Աշոտյանը «ԱրմենիաՆաուին»: - Կարելի է այստեղ փնտրել և գտնել իրենց [նախընտրած] թեկնածուին Ռուսաստանի աջակցության քաղաքական ենթատեքստեր, մասնավորապես` «Միասնական Ռուսաստանի» և կոալիցիայի կուսակցությունների հետ համաձայնագրի կնքման համատեքստում»: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին` նախագահ Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են «հայ-ռուսական համագործակցության շարժիչ ուժը, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում»: Նա հատկապես շեշտել է էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը: Որպես նորընտիր Պետդումայի նախագահ` սա Գրիզլովի առաջին արտասահմանյան այցն է: Հայաստան կատարած նախորդ այցելություններից մեկի ժամանակ` 2004-ին, Գրիզլովը հայտարարել էր, որ «Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստն» է, ինչը ոչ միանշանակ արձագանք էր առաջ բերել:
Other Articles in 2008
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.