Ընտրության օր. 13:00 Կեսօրվա հաղորդագրությունները կասկածի տակ են դնում «ազատ ու արդար»-ը. անօրինականությունների մասին հաղորդում են հանրապետության ամբողջ տարածքից• Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Աբովյան քաղաքում ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի երկու վստահված անձանց մտցրել են մեքենա, տարել քաղաքից դուրս ու բաց թողել: • Հաղորդում են, որ Աբովյանում ծեծել են Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանին ու սպառնացել նրա երեխաներին: «Երբ հասանք ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, ոչինչ չի տեսել»,- ասաց Սարգսյանը, որը նաև Տեր-Պետրոսյանի վստահված անձն է: Նա նաև ասաց, որ իրենց են «մոտեցել մի քանի հաստավիզներ, որոնք Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն են, և իրավիճակը վերահսկելու համար գրանցված են որպես դիտորդ»: Ամենահին հայկական կուսակցության առաջնորդ Սարգսյանն ասաց, որ «Աբովյանում ստեղծված վիճակը» հանգեցրել է այնպիսի մթնոլորտի, որում ոչ մի օրինական քվեարկություն չի կարող անցկացվել: • Կապանի թիվ 38/13 ընտրատեղամասից հայտնել են, որ որոշ զինվորներ քվեարկում են մի քանի անգամ: • Գյումրու Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հաստատում է, որ ընտրողներին 5,000-ական դրամ (մոտ $16) են բաժանում թիվ 11 դպրոցի մոտ, Վասիլ Խաչատրյան փողոցի մանկապարտեզի և Շիրակացի փողոցում` քաղաքապետարանի դիմացի մայթին: Բարսեղյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցները մեքենաներով գալիս ու փող են բաժանում ըստ ստորագրված ցուցակների: • Երևանի թիվ 8/8 ընտրատեղամասի մոտ տեսել են, թե ինչպես է ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) քրոջորդին փող բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու խոստման դիմաց:
Other Articles in 2008
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.