Ընտրության օր. 18:00 Մնացել է երկու ժամ, իսկ կեղծիքների մասին մեղադրանքները շարունակվում են. Որոշում-2008-ը մոտենում է ավարտինԻսկ մեղադրանքների վերջին փուլն այս տեսքն ունի… • Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի` Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստատեսության օպերատորը նկարահանել է, թե ինչպես են կաշառում ընտրողներին, որից հետո փող բաժանող կինը հարձակվել է նրա վրա: • Վազգեն Մանուկյանի շտաբից հայտնում են, որ չկարողանալով լցոնումների ու այլ խախտումների դեմն առնել` իրենց որոշ վստահված անձինք հեռացել են տեղամասից: Հայտնում են նաև, որ Երևանի թիվ 26/03 տեղամաս են բերել տարեց ընտրողների, սակայն թույլ չեն տվել ներս մտնել և նրանց փոխարեն քվեարկել են ուրիշները: Նույն տեղամասի մոտ անհայտ մարդիկ փող են բաժանել: • Ըստ Մանուկյանի կողմնակիցների` Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/20 տեղամաս են մտել մոտ 20 երիտասարդներ, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, շրջապատել քվեատուփն ու սկսել լցոնել այն: Մանուկյանի վստահված անձ Յուրա Զադոյանը փորձել է միջամտել, սակայն նրան դուրս են հանել տեղամասից: • Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրել է մի քանի տասնյակ խախտումներ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ընտրակաշառք տալն այնքան տարածված է, որ իրենք արդեն դրան ուշադրություն չեն դարձնում` փոխարենը կենտրոնանալով լցոնումների, դիտորդների, վստահված անձանց և նույնիսկ ԱԺ պատգամավորի դեմ բռնության դեպքերի վրա: Օրինակ` թիվ 13/16 և 13/17 ընտատեղամասերում ուժ է գործադրվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Վարդան Խաչատրյանի նկատմամբ, որոնք գնացել էին այնտեղ լրագրող Լուսինե Բարսեղյանի ու պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի դեմ հարձակման հանգամանքները պարզելու: • «Ժառանգությունը» նաև հայտնում է, որ թիվ 13/17 և 13/18 տեղամասերում դիտորդ Վարդան Սամսոնյանին տեղամասից տարել են ոստիկանության բաժանմունք: Ոստիկանությունը հերքում է այդ տեղեկությունը: • Ըստ «Ժառանգության»` թիվ 9/8 տեղամասում զինծառայողների քվեարկությունն այնպես է նկարահանվել, որ խախտվել է Ընտրական օրենսգիրքը: • ՕԵԿ-ը հայտնում է կարուսելի դեպքերի մասին Աբովյանի թիվ 28/17 տեղամասում, Կոտայքի մարզի Արամուս և Նոր Գյուղ գյուղերում:
Other Articles in 2008
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.