Ընտրության օր. 22:00 Ամերիկան հետևում է ընտրություններին. հայ վերլուծաբանն ասում է, որ Վաշինգտոնում ոմանք «վրդովված են», սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հավաստմամբ` դա այդպես չէԸստ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի` Հայաստանի նախագահի ընտրություններին ԱՄՆ պետքարտուղարության որոշ ներկայացուցիչների առաջին և ոչ պաշտոնական արձագանքը «զարմանքն ու վրդովմունքն» է: Կիրակոսյանը, որի հոդվածները հաճախ են լույս տեսնում «ԱրմենիաՆաու» շաբաթաթերթում և «Ազատություն» ռադիոկայանի կայքում, և որը խորհրդատվություն է տրամադրում մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ին, ապրում է Երևանում, սակայն ներկայումս մեկնել է գործուղման Վաշինգտոն: Կիրակոսյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Կապիտոլիումի բլրի որոշ պետական պաշտոնյաներ տեղյակ են ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ու բռնությունների մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին, և «նրանց առաջին արձագանքն այն է, որ Հայաստանի իշխանությունները «թույլատրելի սահմաններն անցել են», իսկ այս ընտրություններն արդեն քննադատվում են որպես «բոլոր չափերն անցած»: Սակայն Երևանում ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյա կտրականապես հերքել է Կիրակոսյանի պնդումները: «Ռիչարդ Կիրակոսյանը չի ներկայացնում ԱՄՆ կառավարության տեսակետը»,- ասել է դեսպանատան քաղաքական ու տնտեսական բաժնի պատասխանատու Սթիվեն Բենքսը: Նա նաև հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Կիրակոսյանի պնդումներն անհիմն են: «Վաշինգտոնում քաղաքականություն մշակողները դեռևս տեղեկություններ են ստանում, մեկնաբանություններ անելը դեռ վաղ է»: Ըստ Կիրակոսյանի չնշած աղբյուրների` «Հատուկ նշվում են իշխանական շրջանակների կիրառած բռնությունների ու բացահայտ լցոնումների դեպքերը: Պետքարտուղարության որոշ ներկայացուցիչների հատկապես զայրացրել է մի քանի օլիգարխների միջամտությունը [ընտրությունների ընթացքին]»: Նա նշում է, որ Վաշինգտոնում այս պահին տիրող կարծիքն այն է, որ եթե հաղորդված միջադեպերը ճիշտ են, ապա դրանք «անընդունելի» են»:
Other Articles in 2008
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.