Վերանվաճված ընտրողնե՞ր. Սերժ-ԼՏՊ դիմակայության արդյունքը ընտրողների գրեթե ռեկորդային մասնակցությունն է, ինչը ընդդիմությունը «ուռճացված» է համարումՍակայն քչերը կարող էին կանխատեսել, որ ընտրողների ակտիվությունը կգերազանցի բոլոր ակնկալիքները և գրեթե կհասնի (կամ նույնիսկ կգերազանցի)` 1991 թ. Հայաստանի նախագահի առաջին ընտրություններում գրանցված ցուցանիշին (խորհրդային իշխանությունների կողմից հիրավի ժողովրդավարական ընտրություններից զրկված լինելու տասնամյակներից հետո): (90-ականների սկզբին նախկին սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում ընտրատեղամասերում հերթեր էին գոյանում:) Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների` երեքշաբթի քվեարկել է ընտրական իրավունք ունեցող մոտ 2,3 միլիոն հայաստանցիներից 1,7 միլիոնը կամ 70 տոկոսից ավելին (ըստ 1923 ընտրատեղամասերից 1913-ի տվյալների): (Համեմատության կարգով` 1996 թ. նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 55, 1998-ին` 68, և 2003-ին` 61 տոկոսը:) Սակայն ընտրողների մասնակցության ուռճացված տվյալների մեղադրանքները հայաստանյան ընտրությունների մշտական ուղեկիցն են` բացառությամբ, թերևս, 1991 թ. ընտրությունների: 2003-ի ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում ընտրողների մասնակցությունը գերազանցում էր 100 տոկոսը` բնականաբար, կեղծիքների հետևանքով: Սակայն այդ թյուրիմացությունն արագ հարթվեց: Ընտրողների մասնակցության մասին ԿԸՀ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանությունները կոպտորեն ուռճացրել են թվերը: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը և, հատկապես, արմատական ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրեցին իշխանություններին ընտրողների թիվը 500.000-ով ուռճացնելու մեջ: (Թերևս հարկ է նշել, որ Փաշինյանի սեփական մաթեմատիկական ունակությունները կասկածի տեղիք են տալիս, քանի որ հենց նա էր ԼՏՊ-ի հանրահավաքների մասնակիցների թիվը ներկայացնում չափազանցված, աստղաբաշխական թվերով:) Սակայն նման պնդումները հերքվեցին իշխանական մեծամասնության և, հատկապես, փետրվարի 19-ի ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տոնած վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության կողմից: Մինչդեռ ընտրություններին նախորդած լարված քարոզարշավի շրջանում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դիմել էր Սահմանադրական դատարան` պահանջելով, որ վերականգնվեն ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս ապրող կամ աշխատող մոտ 500.000 ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները (ըստ ՀՀ բարեփոխված Ընտրական օրենսգրքի` քվեարկելու իրավունք ունեն միայն Հայաստանի տարածքում ֆիզիկապես գտնվող քաղաքացիները): Ուստի եթե զբաղվենք թվաբանությամբ և քվեարկությանը չմասնակցած մոտ 600.000 մարդուց հանենք այդ 500.000-ը, կստացվի, որ 2008 թ. նախագահական ընտրություններին չի մասնակցել ընդամենը 100.000 Հայաստանի քաղաքացի: Այդ արդյունքը համեմատելի է Ավստրալիայի ու Բրազիլիայի նման երկրների արդյունքների հետ, որտեղ ընտրություններում քվեարկելը օրենքով պարտադիր է:
Other Articles in 2008
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.