Ընտրություններ և աշխարհաքաղաքականություն. թե ինչպես տարածաշրջանի կնճռոտ հարցերը կարող են ազդել Երևանի ընտրությունների վրա
Մինչ Երևանը զբաղված է քաղաքապետի աթոռի համար «տեղական նշանակության մարտերով», Հայաստանի ներքին քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կպայմանավորվի արտաքին զարգացումներով Անկասկած, իրավիճակի որոշակի բարդացումներ միշտ էլ հնարավոր են, և, հատկապես, ընտրություններից հետո, սակայն չի կարելի հաշվի չառնել նաև այն փաստը, որ առավել ճակատագրական փոփոխությունները, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, դեռևս պայմանավորված են արտաքին շահով և ազդեցությամբ: Իսկ գլխավոր արտաքին շահը Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հեռանկարն է և Լեռնային Ղարաբաղի խնդրի` հնարավորինս շուտափույթ լուծումը: Հայաստանի ներքաղաքական վիճակի իրական ապակայունացման վտանգը գալիս է հենց այդտեղից: Վերջին երկու ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ ավելի շատ հայտարարություններ են արել, քան ամբողջ տարվա ընթացքում: Միջնորդները չեն բացառել խնդրի լուծման հեռանկարն առաջիկա ամիսների ընթացքում: Հայաստանի իշխանությունները կանգնել են ղարաբաղյան խնդրի` հնարավորինս շուտափույթ կարգավորման անհրաժեշտության առաջ: Իսկ սա, ինչ-որ առումով, փակուղի է: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բազմիցս նշել է, որ հինգ «ադրբեջանական շրջանները» պետք է «դուրս գան» Հայաստանի վերահսկողությունից (Գետաբեկ, Ֆիզուլի, Աղդամ, Զանգելան, Կուբաթլի): Նա նշել է, որ անհրաժեշտ կլինի Լեռնային Ղարաբաղի համար (նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում) ինչ-որ հետաքրքիր կարգավիճակ մտածել: Ամբողջ խնդիրն այն է, որ հենց Հայաստանի իշխանությունները նման միակողմանի զիջումների գնան, նրանք կստորագրեն իրենց հրաժարականը: Երկրում ոչ ոք չի համաձայնի Ադրբեջանին հանձնել արյան գնով ձեռք բերված Լեռնային Ղարաբաղի պատմական շրջանները: Այսինքն` խնդրի թվացյալ լուծման առաջին քայլն արդեն կհանգեցնի հանրապետությունում իրավիճակի ապակայունացման: Հնարավոր է` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա մեծ քաղաքականություն և կոալիցիա կազմի դաշնակցության հետ: Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունների` միակողմանի զիջումների գնալու պատրաստակամությունը ներքաղաքական շահարկումների պատճառ դառնա, այս անգամ արդեն Հայ ազգային կոնգրեսի կողմից: Ներկայիս վարչախումբը փակուղում է հայտնվել նաև «արևնտյան սահմանի»` Թուրքիայի հետ, հարցում: Մի կողմից` այն պետք է կապ պահպանի թուրքական կողմի հետ և հայտարարի, որ պատրաստ է նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների: Միևնույն ժամանակ, հայկական կողմը դեմ չէ սահմանը բացելուն: Ինչ վերաբերում է Անկարային, նախնական փուլում այն չի բարձրացնի ղարաբաղյան հարցը, քանի որ այժմ նրա համար ամենակարևորը հայ-թուրքական սահմանի վավերացումն է: Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունն այդ քայլին դիմի (Թուրքիայի դեպքում ոչ մի այլ բան չի էլ ակնկալվում), երկրում իշխանափոխություն կլինի: Ներկայիս Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որ կարողանա իրեն թույլ տալ սահմանների (Թուրքիայի հետ) անփոփոխելիությանը հավանություն տվող կետի մասին փաստաթուղթ ստորագրել ու մնալ իշխանության ղեկին: Աշխարհասփյուռ հայությունը գիտակցում է, որ հայ-թուրքական սահմանը (ավելի ճիշտ` Թուրքիայի հետ խորհրդային սահմանը) ժամանակավոր բնույթ է կրում, նույնիսկ անկախ ներկայիս իրողություններից և հայոց պետականության որոշակի թուլությունից և այդ պետությունը ներկայացնող իշխանական վերնախավից: Երկրի ցանկացած ներկայացուցիչ, ով կհամաձայնի ստորագրել սահմանների անփոփոխելիության մասին համաձայնագիր, դատապարտված է: Բողոքի ալիքը նրան կստիպի հրաժարական տալ: Հետևաբար, ներկայիս իշխանությունները փակուղում են և ստիպված են պարզապես կրկնել մի բան, որ առանց այն էլ պարզ է. «ղարաբաղյան հարցը Թուրքիայի հետ բանակցություններում նախապայման չէ»: Սահմանի շուտափույթ բացումը անհանգստացնում է Հայաստանի հարևաններին ոչ պակաս, քան իրեն: Մայիսի 24-ին հանդիպեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի տրանսպորտի նախարարները` քննարկելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը: 2007 թ. փետրվարին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կազմվել է միջկառավարական համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղային միջանցք ստեղծելու մասին: Նախագծում ընդգրկված է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգծի կառուցումը, որից 68 կմ պետք է անցնի Թուրքիայով, իսկ 30-ը` Վրաստանով: Նախատեսվում է նաև Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցում, որի համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է երկարատև արտոնյալ պայմաններով 200 մլն դոլարի վարկ: Այս նախագծի շրջանակներում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախնական ծախսերը կազմում են 422 մլն դոլար (202 մլն դոլար` վրացական հատվածում, 220 մլն դոլար` թուրքական): Հաշվի առնելով հարակից ենթակառուցվածքների շինարարությունը` նախագծի արժեքը կգերազանցի 600 մլն դոլարը: Ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել 2011 թ. կեսին: Սակայն ինչո՞ւ հանկարծ տարածաշրջանի երեք պետությունների տրանսպորտի նախարարները շտապ հանդիպեցին Թուրքիայում: Բանն այն է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ֆոնի վրա և Գյումրի-Կարս երկաթգծի բավական իրատեսական վերագործարկումը գրեթե ամբողջությամբ անհիմն է դարձնում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը: Չէ՞ որ բացի այն, որ նախագծում միջոցներ են ներդրվել, այն կոչված էր մեկուսացնել Հայաստանը: Վաշինգտոնը, որը չի ֆինանսավորում շինարարական աշխատանքները, դեմ է նախագծին և հարավկովկասյան տարածաշրջանը դիտում է որպես մեկ ամբողջություն: Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են, որ այս ֆոնի վրա, ավագանու ընտրությունների հետ կապված ներքին իրավիճակի հնարավոր բարդացումները կարող են օգտագործվել իրենց դեմ` որպես արտաքին ճնշման մեխանիզմ: Այս և միայն այս առումով է «միջազգային հանրությանը» հետաքրքրում ավագանու ընտրությունները: Այսօր Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ սահմանի բացմանն առնչվող հարցերի շուրջ Թուրքիայի հետ «սիրախաղը» իրենց համար դարձել է իսկական թակարդ: Նույնը վերաբերում է նաև ղարաբաղյան խնդրի լուծման առնչությամբ պատրաստակամության խոստումներին: Միակ բանը, որ նախագահ Սերժ Սարգսյանին մնում է անել` երկու զուգահեռ ճակատներում մեկնարկած` հարաբերությունների ակտիվացման գործընթացի սառեցումն է և երկրի կառավարումը «Ռոբերտ Քոչարյանի ձևով»: Սակայն բանն այն է, որ Քոչարյանն ավելի ինքնուրույն նախագահ էր և ի սկզբանե մերժում էր բոլոր առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, Սարգսյանի ուժերից վե՞ր է: Թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը պարզ կլինի առաջիկա ամիսներին:
Other Articles in Elections
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.