Մայրաքաղաքային ընտրություններ-2009. նոր քվեարկություն, կեղտոտ քաղաքական խաղերի ևս մեկ օր

Մայրաքաղաքային ընտրություններ-2009. նոր քվեարկություն, կեղտոտ քաղաքական խաղերի ևս մեկ օր


Հայաստանում ավարտին են մոտենում հերթական ընտրությունները. ամբողջ օրվա ընթացքում ստացվում էին հաղորդագրություններ խախտումների մասին, սակայն դրանք հազիվ թե անդրադառնան վերջնական արդյունքների վրա:

Որոշ դիտորդական խմբեր արդեն հաղորդել են ակնհայտ խախտումների մասին, այդ թվում` մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններից ամենայն հավանականությամբ ընտրելու իրավունք չունեցող մարդկանց զանգվածային տեղափոխում Երևան:

Հաղորդվել է բռնության առնվազն մեկ դեպք (հնչել են կրակոցներ), որը պաշտոնապես չի հաստատվել, թեև դեպքի վայր են ուղարկվել մոտ 50 իրավապահներ:

Մինչև առավոտ պարզ կդառնա` արդյոք Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես սպասվում էր, կվերահսկի՞ Երևանի ավագանին, ինչպես վերահսկում է Ազգային ժողովն ու կառավարությունը:

«ԱրմենիաՆաուն» կթարմացնի տեղեկությունները երկուշաբթի:

Մինչ այդ ներկայացնում ենք ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի` ընտրությունների օրվան նվիրված ռեպորտաժը:




ԱրմենիաՆաուի էջերում