Որոշում-2009-ը կայացավ. Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` բոլոր քվեաթերթերը հաշվելուց հետո հանրապետականները 190,171 ձայնով (47,39 տոկոս) առաջին տեղում են, երկրորդը «Բարգավաճ Հայաստանն» է (91141 ձայն, 22,71 տոկոս), իսկ երրորդ տեղում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն է (69871 ձայն, 17,41 տոկոս). Բոլոր երեքն էլ ապահովել են իրենց տեղը քաղաքի ավագանիում: «Օրինաց երկիրը» (20959 ձայն, 5,29 տոկոսը) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (18648 ձայն, 4,65 տոկոս), համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում են: Երկուսին էլ չի հաջողվել հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը` 65 անդամ ունեցող ավագանիում ընդգրկվելու համար: Ժողովրդական կուսակցությունը ստացել է 8569 ձայն (2,14 տոկոս), իսկ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 1951 ձայն (0,49 տոկոս): Օրենքի համաձայն` կուսակցությունը պետք է ստանա ձայների 40 տոկոսը` ավագանիում գերակշռելու համար: Այդ դեպքում նրա գլխավոր թեկնածուն մեխանիկորեն կդառնա քաղաքապետ: (Կիրակի երեկոյան ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների համաձայն` ընտրելու իրավունք ունեցող Երևանի 771,477 քվեարկողներից 407,745-ը (52,85 տոկոսը) մասնակցել է ընտրություններին:)
Other Articles in Elections
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 15 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.