Նոր շրջադարձ Երևանի ավագանու ընտրություններում. ընդդիմությունը հրաժարվում է քաղաքի ավագանու մանդատներից

Նոր շրջադարձ Երևանի ավագանու ընտրություններում. ընդդիմությունը հրաժարվում է քաղաքի ավագանու մանդատներից


«Խայտառակություն» անվանելով ընտրությունները Հայաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը երկուշաբթի երեկոյան հայտարարեց, որ հրաժարվում են Երևանի ավագանու իրենց մանդատներից:

«Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում աշխատել այս իշխանությունների հետ»,- «Ա1+»-ը մեջբերում է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որը նա ասել էր հանրահավաքի ժամանակ Երևանի կենտրոնում բազմաթիվ աջակիցների առջև:

Երկուշաբթի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած` մայիսի 31-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց տվեցին, որ Կոնգրեսը ստացել է ձայների 17,4 տոկոսը, մինչդեռ Հանրապետական կուսակցությունը` մոտ 48 տոկոսը: Իշխող կոալիցիոն մեկ այլ անդամ` «Բարգավաճ Հայաստանը» ձայների մեծ տարբերությամբ (22,7 տոկոս) երկրորդ տեղում է:

Ի պատասխան «ԱրմենիաՆաուի» խնդրանքի, թե ինչ իրավիճակ կստեղծվի ավագանիում ընդդիմության` մանդատներից հրաժարվելուց հետո, Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի համահեղինակ Հրայր Թովմասյանն ասաց, որ թափուր տեղերը չեն լրացնի «Օրինաց երկրի» կամ Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք զբաղեցրել են 4-րդ և 5-րդ տեղերը և չեն հաղթահարել 7 տոկոս արգելքը ավագանում ընդգրկվելու համար:

«Ստեղված իրավիճակում 65 անդամի փոխարեն առաջիկա չորս տարիներին խորհրդում կաշխատի 52 անդամ,- բացատրեց Թովմասյանը: - Սակայն, եթե դա մանդատների խիստ մեծամասնությունը կազմեր, ընտրություններն անվավեր կճանաչվեին»:




ԱրմենիաՆաուի էջերում