Համաշխարհային բարոմետր. հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից շատ կոռումպացված է դատական համակարգըԲեռլինում գտնվող «Թրանսփարենսի նթերնեշնլի» չորեքշաբթի հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր-2009 թ.» զեկույցի համաձայն` Հայաստանում հարցվածները որպես կոռումպացված համակարգեր նշել են նաև քաղաքական կուսակցությունները, բիզնես/մասնավոր հատվածը, ինչպես նաև ԶԼՄ-ները: Հարցումն անցկացվել է աշխարհի 69 երկրների ավելի քան 73000 մարդկանց շրջանում: Աշխարհի այն երկրների շարքում, որտեղ կաշառակերությունն առավել մեծ տարածում ունի, Հայաստանն ընդգրկված է երկրորդ խմբի մեջ: Հայաստանում հարցվածների 43 տոկոսը «այո» է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկն վերջին երկու ամսվա ընթացքում կաշառք տվե՞լ է: Հայաստանի աշխարհագրական հարևան Ադրբեջանը այս խմբում նույնպես հարևան է, քանի որ այստեղ դրական է պատասխանել հարցվածների 49 տոկոսը: Ռուսաստանում, որը նույնպես հայտնվել է այս խմբում, «այո» է պատասխանել հարցվածների 31 տոկոսը: Մինչդեռ Թուրքիայում և Վրաստանում հարցվածների միայն 2 տոկոսն է ասել, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները անցյալ տարի կաշառք են տվել: Երկուսն էլ, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մի քանի ժողովրդավարական պետությունների հետ հայտնվել են այն երկրների շարքում, որտեղ «ամենաքիչն է տարածված կաշառակերությունը»: Ուսումնասիրության համաձայն` «կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության գործողությունների արդյունավետությունն աճել է»: Այն երկրների շարքում, որտեղ անցյալ տարվա ընթացքում այս առումով նույնպես աճ է գրանցվել, հայտնվել են նաև Կամբոջան, Կոլումբիան, Դանիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները և Նորվեգիան: Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն, այս առումով անկում է գրանցվել Բոսնիա և Հերցեգովինայում, Հունաստանում, Մալազիայում, Պանամայում, Ֆիլիպիններում, Սենեգալում, Իսպանիայում, Թաիլանդում, Թուրքիայում և Վենեսուելայում: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» միջազգային հասարակական կազմակերպություն է, որը պայքարում է կոռուպցիայի դեմ և բարձրացնում դրա վնասակար հետևանքների իրազեկության մակարդակը: Նրա միջազգային քարտուղարությունը գտնվում է Գերմանիայում` Բեռլինում: Կազմակերպությունն ունի նաև 90 մասնաճյուղ աշխարհի տարբեր երկրներում: Այն աշխատում է նաև կառավարությունում, բիզնեսի ոլորտում և հասարակական կազմակերպություններում իր գործընկերների հետ` զարգացնելու և կիրառելու հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ միջոցներ: Զեկույցն ամբողջությամբ կարդացե՛ք www.transparency.org
Other Articles in Elections
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.