«Ֆուտբոլային դիվանագիտություն», Հայաստան-Թուրքիա. «Արարատի» հաղթանակից մինչև Ջորկաեֆի գոլը
1973 թ. ԽՍՀՄ գավաթակիր Երևանի «Արարատը» Սակայն պետք է նշել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» գործոնը, ըստ էության, վաղուց գոյություն ունի, իհարկե` այլ ձևերով: Այլ խոսքով` հայ-թուրքական հարաբերություններում սպորտի գործոնն օգտագործվել է որպես դիվանագիտական զենք: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Հետաքրքիր զուգադիպությամբ` հենց հոկտեմբերի 10-ին, սակայն 1973 թ., Երևանի «Արարատ» թիմը նվաճեց Խորհրդային Միության գավաթը: Երկրորդ համաշխարհային պատերազմից և ստալինյան հալածանքներից հետո, որոնք, ինչպես և ցեղասպանության ժամանակ, բազում հայի կյանքեր խլեցին, թվում էր, թե դեռ երկար պետք էր սպասել ազգային պահանջներին համարժեք վերարտադրության հասնելու: Մանավանդ հասարակությանը համախմբող զանգվածային միջոցառումները, ինչպիսին էին խորհրդային ժամանակաշրջանում պարտադիր շքերթները, զանազան հանդիսությունները և սոցիալիստական զբոսախնջույքները (մայովկա) ավելի շատ ծառայում էին միջազգային, քան ազգային համախմբմանը: Հենց այդ ճակատագրական պատմական ժամանակահատվածում հայ ժողովրդի հասարակական կյանքում շատերի համար անսպասելիորեն ասպարեզ եկավ սպորտը, որն առավել օրինական ճանապարհ էր արտահայտելու սոցիալիստական մամլիչի տակ խլացված հայրենասիրական զգացմունքները: Պատահական չէր, որ 1963 թ. Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը վերանվանվեց «Արարատ»: Ազգային զարթոնքի ժամանակաշրջանն իր պայմաններն էր թելադրում. նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի ֆինանսավորմամբ ապագա չեմպիոնի համար կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը: 70 000 երկրպագուների միահամուռ «Արարատ» վանկարկումը «Հրազդան» մարզադաշտում` գերված ազգային խորհրդանիշից հաշված կիլոմետրի վրա, քաղաքական ցույցից ավելի ցնցող էր: 1973 թ. Երևանի «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, իսկ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի «Լուժնիկի» լեփ-լեցուն մարզադաշտը հեղեղվեց «Արարատի» «լավայով». Կիևի աստղային թիմի` «Դինամոյի» հետ դրամատիկ եզրափակիչ մրցախաղում Երևանի «Արարատն» առաջին անգամ պետք է դառնար նաև ԽՍՀՄ գավաթակիր: «Արարատի» հաղթանակից քսան տարի անց Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող Յուրի Ջորկաեֆը Մոնակոյի կազմում ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարում գոլ խփեց: Խաղից հետո Ջորկաեֆը, որը ազգությամբ հայ է և աչքի ընկավ Թուրքիայի «Գալաթասարայի» (Ստամբուլի ֆուտբոլային թիմ) դարպասի գրավմամբ, ասաց. «Սա իմ առաջին պատասխանն է Հայոց ցեղասպանությանը»: Այդ գոլը վճռորոշ չէր, սակայն միայն այս արտահայտությունը բավական էր, որ Ջորկաեֆը Թուրքիայում հայտարարվի անցանկալի անձ: 1998 թ. օգոստոսին Անկարան հայտարարեց, որ անընդունելի է աշխարհի հավաքականի կազմում ընդգրկված Ջորկաեֆի այցը Թուրքիա, որը պետք է մրցեր Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Այդ խաղը նվիրված էր Թուրքիայի Հանրապետության 75-ամյակին: Ստամբուլ եկող աստղային թիմում Ջորկաեֆին ընդգրկելը ընդունվեց որպես «անձնական վիրավորանք»: Ի դեպ, այդ ժամանակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագով ֆուտբոլիստն ինքը հայտարարեց, որ բացարձակ ցանկություն չունի Ստամբուլ գնալու: Նման մի բան եղավ նաև 2000 թ., երբ Ջորկաեֆը հրաժարվեց մասնակցել Թուրքիա-Ֆրանսիա ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը, որն անցկացվելու էր նոյեմբերի 15-ին: Ինչպես այն ժամանակ գրեց թուրքական Turkiye թերթը. «Հայերի` ցեղասպանության մասին անհիմն մեղադրանքներն սկսել են տարածվել մեծ սպորտի վրա»: Երեք ամիս անց Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի աստղային թիմի մեկ այլ խաղացողի` աշխարհի չեմպիոն Ալեն Բողոսյանի հետ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակին` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.