«Խըդր, Խըդր, Խըդր ա». Սիսիանում յուրովի են տոնում հայտնի տոնը` Տյառնընդառաջը
Ավանդական աղանձը: Մինչ մայրաքաղաք Երևանում Տյառնընդառաջն տոնում են հիմնականում նորապսակները և նշանվածները, Երևանից 220 կմ դեպի հարավ գտնվող Սիսիան քաղաքում (Սյունիքի մարզ) Տյառնընդառաջն առաջին հերթին մանուկների տոնն է, քանի որ այդ օրը նրանց հյուրասիրում են բոլորի տանը: Երեխաներն ընկերներով հավաքվում են, ամեն մեկը պատրաստում է հատուկ տոպրակ, և (ինչպես ԱՄՆ-ում ամեն տարի Հալոուինի ժամանակ) սիսիանցի մանուկները սկսում են մարդկանց տներից քաղցրեղեն հավաքել: Հերթական դուռը բացվելիս բոլորը միաբերան բղավում են. §Խըդր, Խըդր, Խըդր ա, Խըդրի օրը էսօր ա, ով տա` զորանա, ով չտա` քոռանա…¦: Տյառնընդառաջի տոնը Սիսիանում հայտնի է նաև Խըդր անունով, որի ժամանակ երեխաները հավաքում են իրենց սիրելի աղանձը, ադիբուդին, աղանդերները, չրերը, մրգերը…: «Դե, հիմնականում մեզ չեն մերժում ու լավ են ընդունում, նույնիսկ քաղաքապետի տուն ենք գնում»,- վերցնելով իրեն հասանելիք կոնֆետը պատմում է 15 հոգանոց խմբի ղեկավար տասը տարեկան Վրույր Մարգարյանը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.