Շոտլանդացի Սթիվեն Սիմը ուսապարկից հանում է հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնող գրքեր ու քարտեզներ, որտեղ ներկայացված են ժամանակակից և պատմական Հայաստանի տարածքները:ՙԱյս տարիների ընթացքում բազմիցս եղել եմ նաև Թուրքիայում և հայկական հուշարձաններ լուսանկարել: Լուսանկարել եմ անգամ Արաքսի ջրերում գտնվող այն կոթողները, որոնք մնացին ջրի տակ, երբ կառուցեցին գետի ամբարտակները,- ասում է ??-ամյա Սիմը: - Հայկական հուշարձանները հետաքրքրում են ինձ իրենց ինքնատիպ գեղեցկությամբ, նաև աշխարհին ծանոթ չլինելու պատճառով՚: Սթիվենը կրկին Հայաստանում է, ուր եկել է Նախիջևանից, որտեղ այցելել է Հին Ջուղայի հանրահայտ հայկական գերեզմանոցը, որտեղից վերադարձել է վրդովված ու հիասթափված: ՙԻնձ խորհուրդ տվեցին որքան հնարավոր է շուտ հեռանալ, եթե չեմ ուզում անախորժություններ ունենալ՚,- պատմում է Սիմը: Տասը տարի առաջ Սթիվենը եղել էր Իրանում և սահմանի մյուս կողմից տեսել Ջուղայի խաչքարերը: Նա ասում է, որ այդ պահից սկսած երազում էր այցելել ու տեսնել համաշխարհային նշանակության մշակութային այդ արժեքները: ՙՆախիջևանի հուշարձանների լուսանկարները տեսել էի բազմաթիվ գրքերում: Ինձ նաև խորհուրդ տվեց գնալ և Նախիջևանն անպայման տեսնել ՙՀայկական մշակույթն ուսումնասիրող կազմակերպության՚ նախագահ Արմեն Հախնազարյանը, որի հետ սերտ կապի մեջ եմ՚,- ասում է Սիմը: Երկու շաբաթ առաջ Սիմն իրականացրեց իր երազանքը: Նա գնացել էր Թուրքիա, այնտեղից` Նախիջևան (որը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ), ապա գնացքով դեպի Ջուղա, որպեսզի տեսնի գերեզմանոցի խաչքարերը, քանի որ երկաթգիծն անցնում է գերեզմանոցի կողքով: Բայց ադրբեջանցիները միանգամից նկատում են օտարերկրացուն: Սիմը պատմում է, որ ուղեկցորդները խստիվ արգելում են որևէ լուսանկար անել, անգամ պատուհանից դուրս նայել: ՙԱմեն ինչ անում էին ուշադրությունս շեղելու համար, սկսած թեյ հյուրասիրելուց,- ասում է Սիմը: - Ջուղա հասնելուց առաջ ուղեկցորդներից երկուսը դուրս եկան խցիկից, հասցրի պատուհանից դուրս նայել: Զարմանքից քարացել էի, քանի որ ոչ մի կանգուն խաչքար չէր մնացել: Բոլորը դեմքով պառկեցրել էին հողին կամ էլ ջարդել էին: Մինչդեռ 10 տարի առաջ սահմանի այն կողմից ես մոտ 2000 կանգուն խաչքար էի տեսել՚,- ափսոսանքով պատմում է լուսանկարիչը: 1600 քմ տարածք ունեցող Ջուղայի գերեզմանոցը գտնվում է Ջուղայի արևմտյան կողմում` երեք բլրակների վրա: Այն նշանավոր է իր խաչքարերով: 1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, այն ունեցել է 10 հազար լավ պահպանված խաչքար: 1903-1904 թվականներին այստեղով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո քաղաքի մի շարք հուշարձանների հետ ոչնչացվում է գերեզմանատան խաչքարերի մի մասը: Այդ շրջանում արձանագրվում է 5 հազար կանգուն ու ընկած խաչքար: 1915 և ապա 1928-29 թվականների տվյալներով` գերեզմանատանը եղել է մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք, խոյաձև տապանաքար: 1971-1973 թվականներին Ջուղայում պահպանվել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլուր` 250 խաչքար և 1000 տապանաքար: Սիմն ասում է, որ Ջուղայի մերձակա բլրակի վրա գտնվող գերեզմանատան մեծ մասն ընդհանրապես գոյություն չունի: Մյուս երկու բլուրների վրա խաչքարերը շրջված են: 1998-1999 թվականներին իրանահայ ճարտարապետներն Արաքսի մյուս ափից լուսանկարել են, թե ինչպես են ադրբեջանցիները բուլդոզերներով ոչնչացնում հայկական մշակույթի հետքերն այդ տարածքում: ՙՏեսածս իսկական վայրագություն էր, բայց չեմ կարող ասել, որ ոչինչ չեն թողել, քանի որ դեռևս խոնարհված խաչքարեր կան՚,- ասում է Սիմը: Ջուղայից հետո որոշում է գնալ և տեսնել, թե ինչ վիճակում են գրքերից իրեն հայտնի եկեղեցիները: Տաքսիով Նախիջևանից մեկնում է Աբրակունիս քաղաք, որպեսզի տեսնի Սուրբ Կարապետ եկեղեցին (1381 թ.): Սիմը նկարում է նույն տեսարանը այն կետից, ինչ պատկերված էր գրքերում, սակայն առանց եկեղեցու: ՙՀիմնահատակ քանդել են, անգամ մի հուշող բան չեն թողել, լրիվ մաքրված է: Երբ տեղացիներին հարցրի` որտե±ղ է գյուղի եկեղեցին, ցույց տվեցին մուտքի մոտ գտնվող ազատ տարածությունը: Միակ բանը, որը հիշեցնում էր եկեղեցու գոյությունը, հողում թաղված աղյուսի կտորներն էին՚,- պատմում է Սիմը: Աբրակունիսից հետո գնում է դեպի հյուսիս, լինում է Խանեգա, Իլանդաղ (Օձասար) և Խաչի Սար գյուղերում: Այստեղ նույնպես տեսնում է ավերված ու ոչնչացված հայկական հուշարձաններ ու եկեղեցիներ: Հաջորդ օրն ավտոբուսով մեկնում է Օրդուբադ, որպեսզի այնտեղից գնա Ագուլիս: Սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս Ագուլիս մեկնել: Արգելում են անգամ հեռանալ քաղաքի կենտրոնից: ՙԵս չէի ընդդիմանում, քանի որ լարվածությունն արդեն ակնհայտ էր: Պաշտոնապես իմ այցի նպատակն իսլամական և հայկական սրբավայրեր այցելելն էր: Նախիջևանում օտարներին կասկածամտորեն են վերաբերվում, տարբերություն չկա` հայ թե այլազգի: Օրդուբադում նույնպես հայկական ամեն բան ոչնչացված էր՚,- ասում է նա: Այնուհետև Սիմը գնում է Նախիջևանի ամենահեռավոր շրջաններից մեկը, որպեսզի տեսնի` արդյո?ք ամենուր վիճակը նույնն է: Մեկնում է Շոռութ գյուղ: Այնտեղ տեսածը Սիմին բերում է մեկ համոզման. ՙԴա ծրագրվածպետական քաղաքականություն է, որն իրականացվում է ողջ Նախիջևանում՚: Ժամանակին Շոռութում գտնվող եկեղեցիներից` Հակոբ Հայրապետի, րիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, ինչպես նաև 924-926 թթ. խաչքարերից ոչինչ չի մնացել: յուղացիները պնդում են, որ այստեղ հայկական եկեղեցիներ չեն եղել: Նրանցից ամենատարեցն սկսում է անգամ հայերեն խոսել Սիմի հետ` փորձելով ճշտել նրա ազգությունը: Լինելով Թուրքիայում և Ադրբեջանում, ուսումնասիրելով հայկական հուշարձանները` Սիմն ասում է. ՙՉեմ կարծում, որ Թուրքիայում հուշարձանները ոչնչացնելու համակարգված պետական ծրագիր կա, այնտեղ հնարավոր է անգամ տուրիստական գրքույկներ գնել, որոնք պատմում են բազմաթիվ հայկական եկեղեցիների մասին: Իսկ Ադրբեջանում իրականացվում է ոչնչացման հստակ պետական քաղաքականություն: Թուրքիայում 90 տարի բարձիթողի վիճակում մնալուց հետո այսօր դեռ կանգուն եկեղեցիներ կան, մինչդեռ Նախիջևանում ընդամենը 10 տարվա ընթացքում ամեն ինչ ոչնչացրել են՚: Շոռութից հետո Սիմը վերադառնում է Թուրքիա, այնտեղից` Հայաստան: ՙԵս բարձրացնում եմ իմ բողոքի ձայնը և ուզում եմ, որ ինձ բոլորը լսեն: Եթե ոչնչացվում են նման հուշարձաններ, ուրեմն դա չարիք է` ուղղված ողջ մարդկության դեմ,- ասաց Սիմը “ԱրմենիաՆաուի” խմբագրատուն կատարած այցի ժամանակ: - Ջուղայի խաչքարերը միջազգային նշանակության մշակութային արժեքներ են: Ժամանակին խնդիրը բարձրացվեց մինչև ՅՈՒՆԵՍԿՕ, սակայն Ադրբեջանը չընդունեց կազմակերպության ներկայացուցիչներին, ինչը խոսում է այն մասին, որ թաքցնում են իրողությունը: Իսկ լուսանկարները շա¯տ կարևոր են, նրանց միջոցով հնարավոր կլինի ապացուցել ճշմարտությունը՚:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.