Ծանոթ միտումնե՞ր. «Թուրքի պես ծխել» արտահայտությունը` նոր շրջադարձ Թուրքիայում
Հայաստանում դեռ չեն շտապում ռեստորաններում ծխելն արգելող օրենք ընդունել Օրենքն այժմ գործում է միայն այնպիսի փակ տարածքներում, ինչպիսին են կրթական հաստատությունները, հասարակական տրանսպորտի միջոցները, տաքսիները, առևտրի կենտրոնները, իսկ 2009-ի հուլիսից ծխելը կսահմանափակվի նաև սրճարաններում և ռեստորաններում: Հոգեբուժարաններում, ծերանոցներում և բանտերում ծխել կթույլատրվի հատուկ տեղերում: Ծխելն արգելող օրենքը աներևակայելի է թվում այնպիսի «ծխող» երկրում, ինչպիսին Թուրքիան է, որտեղ նարգիլեն դեռ լիցքաթափման ամենատարածված ձևերից է, և որտեղ ծխողների մեծ թիվը (բնակչության 40 տոկոսը, մոտ 25 մլն մարդ) Եվրոպայում` «թուրքի պես ծխել» արտահայտության առաջացման պատճառ է եղել: Առողջ ապրելակերպի կողմնակիցները ողջունեցին նոր օրենքը` նշելով, որ ծխելուց առաջացած հիվանդությունները Թուրքիայի վրա $2.7 մլրդ է արժենում: Քարոզարշավին աջակցում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պաշտպանել է օրենքի ընդունումը խորհրդարանում: Խորհրդարանում մարտին ընդունված օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է $4,000 տուգանք կազմակերպությունների և $40` անհատների համար: Նման սահմանափակումներ լայնորեն կիրառվում են Եվրոպայում, որտեղ մի շարք երկրների սրճարաններում և ռեստորաններում ծխելն արգելող է: Նրանց մեջ Իռլանդիան առաջինն էր, որ 2004 թ. հասարակական վայրերում ծխելն արգելող օրենք ընդունեց: Հայաստանը նույնպես փորձում է ծխելը արգելող քայլեր ձեռնարկել, բայց հետ է մնում եվրոպական երկրներից: 2005 թ. Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքը», որը երկու անգամ մերժվել էր խորհրդարանականների կողմից: Նրանցից ոմանք հանրապետությունում ծխախոտի մեծ ներմուծողներ են: Օրենքը պետք է իրագործվի 3 փուլով մի երկրում, որտեղ տղամարդկանց ավելի քան 60 տոկոսը ծխող է: Ծխախոտի օգտագործումը սահմանափակող հայաստանյան օրենքը սրճարաններից և ռեստորաններից չի պահանջում ունենալ հատուկ գոտիներ ծխողների համար: «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Նարինե Մովսիսյանն ասում է, որ համաձայն օրենքի հասարակական վայրերում, ինչպես, օրինակ` մշակութային, կրթական հաստատություններ, կառավարական հաստատություններում պետք է հատուկ գոտիներ ստեղծել: «Բայց դեռևս խոսք չկա ռեստորաններում ծխողների համար գոտիներ ստեղծելու անհրաժեշտության մասին»,- ասում է նա` համոզված, որ դա օրենքի լուրջ թերություն է: Ինչևէ, Երևանի առանձին ռեստորանատերեր կամովին ծխողների համար առանձին գոտիներ են առանձնացնում: Կոմիտասի պողոտայի «Արևելյան խոհանոց» ռեստորանի տնօրինությունը 4 ամիս առաջ ծխողների համար առանձին տարածք է ստեղծել: «Իհարկե, մենք դա անում ենք մեր հաճախորդների համար. այդպես հարմար է և ծխողների, և չծխողների համար»,- ասում է ռեստորանի մենեջեր Տիգրան Վարդանյանը: Բաղրամյան պողոտայում գտնվող գողտրիկ «Շերլոկ Հոլմս» սրճարանի տնօրեն Սոս Գևորգյանը ասում է, որ նա նույնպես նախատեսում է ծխողների համար առանձին գոտի ստեղծել. «Ես կուզեի ամբողջ տարածքը դարձնել չծխողների գոտի,- ասում է նա,- բայց եթե այդպես անեմ` բոլոր հաճախորդներիս կկորցնեմ, որովհետև նրանց մեծ մասը ծխող է: Այստեղ տարածքն այնքան էլ մեծ չէ` մոտ 100 քմ, բայց, կարծում եմ, դա էլ բավական է չծխողների գոտի ստեղծելու համար»
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.