Տեսականից գործնական. Հայաստանի հարավային շրջաններում ՀԿ-ների հետ անցկացնում են գոյատևման և համագործակցության դասընթացներ

Տեսականից գործնական. Հայաստանի հարավային շրջաններում ՀԿ-ների հետ անցկացնում են գոյատևման և համագործակցության դասընթացներ


ՀԿ-ները սովորում են համագործակցել, տեսնել հեռանկարները և իրենց տեսական գիտելիքների գործնական կիրառում գտնել

Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ՀԿ-ները այսօր ավարտեցին «ՀԿ գործընկերության ձևավորման» կրթական ծրագրի երկրորդ դասընթացը, որը կազմակերպել էին Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), Միացյալ Նահանգների կին ընտրողների լիգան (ՄՆԿԸԼ) և Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը: Դասընթացները տեղի ունեցան Եղեգնաձորում:

Սեպտեմբերին մեկնարկած ՀԿ-ների քննարկումների հիմնական թեմաներն էին` «Առաջնորդություն», «գործընկերության ձևավորում» և «քաղաքացիական պաշտպանություն»: Նպատակաուղղված դասընթացները, տնային հանձնարարությունները և թիմ ստեղծելու վարժանքներն անցկացնում էին ամերիկացի դասախոսներ (դասընթացներին մասնակցում էին նաև Երևանից ՀԿ-ներ և լրագրողներ): Թեմաներն առնչվում էին նաև խնդիրներ լուծելու, հրապարակային շնորհանդեսներ նախապատրաստելու և գործընկերություն ձևավորելու ու պահպանելու հիմնական հմտություններին:

«Մենք ունեինք գիտելիքներ, բայց չգիտեինք` ինչպես դա կիրառել,- ասում է «Կապանի կանանց ընկերակցություն»-ից ծրագրի ղեկավար Արինե Հարությունյանը: Այստեղ մենք սովորել ենք` ինչպես ձևակերպել մեր նպատակները, տեսնել դրանց հեռանկարները: Այստեղ մենք ձեռք ենք բերել շնորհանդեսներ կազմակերպելու հմտություններ, և մեզնից ոմանք փաստորեն հրապարակավ կարծիք հայտնելու առաջին հնարավորությունը ստացան:

Հայաստանում գործում են ավելի քան 5,000 գրանցված ՀԿ-ներ, որոնցից 4,000-ը գտնվում է մայրաքաղաքում, 70-ը` Վայոց ձորում և Սյունիքում:

Մայրաքաղաքում և մարզերում ՀԿ-ներն զբաղվում նույն խնդիրներով` շրջակա միջավայրի, մարդու իրավունքներ, հաշմանդամներին, կանանց խնդիրներ, բայց Երևանի ՀԿ-ները ունեն անհամեմատ ավելի մեծ հնարավորություն` շփվելու և ընդլայնելու իրենց գիտելիքները:

Համեմատության կարգով` 53,000 բնակչություն ունեցող Վայոց ձորում միայն մեկ պարբերական կա, որը ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից և հրատարակվում է ամիսը մեկ անգամ: Հայաստանի 18 հեռուստաալիքներից վայոցձորցիները հնարավորություն ունեն դիտելու ընդամենը 2-ը: Ինտերնետը գրեթե հասանելի չէ ոչ միայն բնակիչներին, այլև կազմակերպություններին: Ինչպես նշեցին ծրագրի նախաձեռնողները, ՀԿ-ները, հատկապես` Հայաստանի հարավային շրջանների, ՀԿ ղեկավարելու տարրական փորձի պակաս ունեն:

«Դասընթացների կարևոր մասն էր ուսուցումը, թե ինչպես պետք է հաղորդակցվել, միասին աշխատել, ինչպես ձևավորել վստահություն, խոսել միաձայն»,- ասաց ՄՆԿԸԼ իրավական հարցերով տնօրեն Բարբարա Բարտոլետին:

«Այս առումով դասընթացները հաղորդակցվելու և գաղափարները համախմբելու նոր աշխարհ էր: Այս ՀԿ-ները երբեք չեն ունեցել փորձ` դիտարկելու սեփական շահերի պաշտպանությունը` որպես սեփական նպատակներին հասնելու միջոց: Տեղական ՀԿ-ների գործունեությունը մշակված է, բայց նրանք միասին աշխատելու հմտություններ չունեն: Հուսով ենք, որ այս սկզբնական մակարդակում, մենք կարող ենք նրանց օգնել աշխատել մարդկանց համախմբման գործում, որը, ի վերջո, հնարավորություն կտա համագործակցել այլ մարզերի ՀԿ-ների հետ` կառավարության գործունեության վրա ազդելու համար:

«Ինձ զարմացրել է Հայաստանում կամավոր աշխատելու պատրաստակամությունը,- ասում է Դոմինիկյան համալսարանը (Կալիֆորնիա) ներկայացնող, ՄՆԿԸԼ-ի միջազգային վերապատրաստող Սառա Դիֆենդորֆը:

Այս ՀԿ-ներից յուրաքանչյուրն ունի շատ կամավորականներ: Սա մի բան է, որը դուք շատ երկրներում հաշախ չես տեսնի: Դա կրթական գործընթացն ավելի հեշտացնում է, որովհետև այս մարդիկ իրոք ցանկանում են փոփոխություններ կատարի»:

Ծրագրի ամենահուզիչ մասը, ըստ մասնակիցների, «Մաքուր համայնք» գործընկերության ձևավորումն էր, որն ընդգրկում էր երկու մարզերը և նպատակ ուներ համատեղ ջանքերով տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրել աղբահանության և քաղաքները մաքուր պահելու խնդիրներին:

Սյունիքում հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ողջի» ՀԿ-ի ղեկավար Կամո Դավթյանն ասում է, որ ներկա է եղել գործընկերության ձևավորման գործընթացին, և նրա նպատակների ձևավորումը դասընթացների ամենաարժեքավոր փորձն էր:

«Դասընթացները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ առանց մարդկանց համախմբվածության ոչ մի նպատակի չես հասնի: Այսօր մենք համախմբված ենք ընդհանուր խնդրի` աղբահանության շուրջ: Հուսով ենք, որ կկարողանանք այս գործընկերության մեջ ներգրավել այլ ՀԿ-ների»,- ասում է Դավթյանը, որի կազմակերպությունը հիմնվել է 2004 թ. և Սյունիքի մարզում ամենաակտիվներից է:

ԱՀՀ-ի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը հավատացած է, որ դասընթացները միայն սկիզբն են տեղական ՀԿ-ների համար ավելի լավ հասկանալու իրենց նպատակներն ու ձեռքբերումների մեխանիզմները:

«Կարծում եմ, որ նման դասընթացները կենսական անհրաժեշտություն են տեղական ՀԿ-ների համար,- ասում է Վարդանյանը: - Հայաստանում ՀԿ հատվածը հայ հասարակության ակտիվ և կարևոր մասն է: Այս վեցամսյա դասընթացները արդյունավետ գործունեության համար, հավանաբար, բավարար չեն, բայց սա հրաշալի մեկնարկ է կիրառելու հմտությունները և այս ՀԿ-ների առաջ ծառացած խնդիրների շուրջ աշխատելու: Ձայներն ավելի բարձր են, երբ դրանք միավորված են»:


ԱրմենիաՆաուի էջերում