Փոփոխություն. Օբամայի ընտրությունը ցեղասպանության ճանաչման հույսեր է արթնացնում ամերիկահայերի մեջ
Վարդանյանն ասում է, որ ցեղասպանության ճանաչումից կշահի նաև ամերիկյան ժողովուրդը Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և ԼՂՀ գրասենյակների (www.aaainc.org) տնօրեն Արփի Վարդանյանը հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ կազմակերպությունը մեծ հույսեր է փայփայում, որ այս անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած Բարաք Օբամայի` ԱՄՆ-ում ազդեցիկ հայ համայնքին տված իր խոստումը իրականության կվերածի` ճանաչելով 1915-1923 թթ. Թուրքիայի իշխանությունների նախապատրաստած և իրականացրած հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանումը որպես ցեղասպանություն: «Իհարկե, հնարավոր չէ բացառել, որ խոստումները կարող են իրականություն չդառնալ, բայց քանի որ Օբաման իր խոստումը հնչեցրել է մի քանի անգամ», դրանք վստահելի են թվում»,- ասաց Վարդանյանը: Վարդանյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը, հայկական մյուս կազմակերպությունների հետ , պետք է շարունակի աշխատել նույն ակտիվությամբ, որպեսզի (թեկնածուի տված) խոստումներն իրականացվեն: «Ամերիկահայերը շատ ակտիվ են եղել քարոզարշավի ժամանակ և աջակցել են Օբամային: Նրանք աշխատել են ընտրողների հետ երկրով մեկ, համոզել նրանց գնալ և մասնակցել ընտրությանը»,- լրագրողներին ասաց Վարդանյանը: «Կարծում եմ` Նահանգներում, ինչպես և աշխարհում, մթնոլորտը փոխվել է: Ավելի մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն Հայոց , այլև ընդհանրապես բոլոր ցեղասպանություններին»: Թուրքիայի օրեցօր ուժգնացող` ցեղասպանության ժխտման արշավի առնչությամբ հարցին Վարդանյանը պատասխանեց. «Նրանք [ԱՄՆ իշխանությունները] մեկուսացած չեն աշխատում և գիտեն Թուրքիայի դիրքորոշումը: Հուսով եմ` նրանք իրենց խոսքի տերը կլինեն: Բացի այդ, թույլ տվեք ասել, որ իրականում Թուրքիան և Միացյալ Նահանգներն այնքան էլ լավ բարեկամներ չեն, և իրենց քաղաքականությունը կառուցում են` ելնելով միայն Թուրքիայի շահերից: Վարդանյանը եզրափակելով ասաց, որ ճանաչումն անհրաժեշտ է հենց ամերիկացիներին , քանի որ դա, նախևառաջ, կնշանակի իրենց երկրի պատմության վերահաստատում: «Հայաստանի պահոցները լի են փաստերով: ԱՄՆ-ն չի ժխտում փաստը: Նա չի ճանաչել դա, քանի որ քաղաքական առումով նպատակահարմար չի եղել: Ամերիկացիները կշահեն, երբ ԱՄՆ-ն վերջապես ընդունի և հաստատի իր պատմությունը»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.