Ռեկորդային դրամահավաք. հայերը ավելի քան 35 միլիոն դոլար են հավաքում Շնորհակալության օրվա ամենամյա հանգանակության ժամանակ
11-րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակության արդյունքը ավելի քան 35 մլն դոլար է «Հայաստան» համահայկական հիմնադրամի (www.armeniafund.org) 11-րդ ամենամյա հեռուստամարաթոնը անցկացվեց Լոս Անջելեսում Շնորհակալության օրը, սակայն ամենամեծ հանգանակությունը կատարվեց Ռուսաստանից, որտեղ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց Ղարաբաղում հիվանդանոցի կառուցման համար 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվության մասին: «Ամիսներ տևած նախամարաթոնյան անընդմեջ աշխատանքի ու նվիրումի արդյունքն ավելի քան գոհացուցիչ է,- նշված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: - Հարյուր հազարավոր հայորդիներ համախմբվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ` վերականգնել Հայաստանի և Արցախի գյուղերը»: Կաբելային, արբանյակային և ինտերնետային կապով աշխարհով մեկ հեռարձակված 12-ժամյա հեռուստամարաթոնին նվիրատվություններով արձագանքեցին ԱՄՆ-ի, Լիբանանի, Կանադայի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների հայեր: «Մենք կրկին ապացուցեցինք, որ մեր ազգը հզոր է, երբ համախմբվում է,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: - Ծանր ժամանակներ են ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ աշխարհի համար` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Սակայն չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, աշխարհասփյուռ հայերը ձեռք մեկնեցին Հայաստանի ու Արցախի գյուղերում ապրող իրենց հայրենակիցներին»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 13 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.