Բանաձև 252. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Բերմանին այս խիզախ քայլի համար, որը հստակ ուղերձ է Թուրքիային, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը»,- ասել է ԱՆԿԱ-ի նախագահ Քեն Խաչիկյանը Վաշինգտոնում հայտնի կալիֆորնիացի օրենսդրի հետ երեկ հանդիպումից հետո: ԱՆԿԱ-ի հաղորդմամբ` հինգշաբթի Խաչիկյանը խորհրդակցել է նաև մի խումբ այլ ներկայացուցիչների հետ, որոնցից առավել հայտնի են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը (դեմոկրատ` Կալիֆորնիա), ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը (դեմոկրատ` Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներ Բրեդ Շերմանը (դեմոկրատ`Կալիֆորնիա) և Էդ Ռոյսը (հանրապետական` Կալիֆորնիա): 2009 թ. մարտին ներկայացված 252 բանաձևը, որի առաջատար աջակիցներն են Ադամ Շիֆը և Ջորջ Ռադանովիչը (հանրապետական` Կալիֆորնիա) և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը (դեմոկրատ` Նյու Ջերսի) և Մարկ Քըրքը (հանրապետական` Իլինոյս), այժմ ունի 135 աջակից: Սենատում զուգահեռաբար ընթացող գործընթացը, որը ղեկավարում են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ` Նյու Ջերսի) և Ջոն Ինսայնը (հանրապետական` Նևադա), ունի 13 աջակից:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.