Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժելու է 1915 թ. դեպքերի մասին բանաձևը
Օզուգերգինն ասել է, որ Թուրքիան ցավում է 252 բանաձևի համար, որն աջակցում է «ցեղասպանության» անհիմն մեղադրանքներին և որը մարտի 4-ին քննարկման է դնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: «Մեր անհանգստությունն ու ափսոսանքն ենք հայտնել ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների»,- նշել է արտգործնախարարության խոսնակը: «Կուզենայինք հավատալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քաջատեղյակ է, որ նման բանաձևի ընդունումը պայթյունավտանգ կլինի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլև Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերի համար»,- ընդգծել է Օզուգերգինը: Ըստ Օզուգերգինի`Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը կառաջնորդվի պատասխանատվության զգացումով: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.