«Պայքար պատմության դեմ». Ամերիկյան խոշոր հեռուստաալիքը «Հայկական Օսվենցիմի» մասին
«60 րոպե» հաղորդաշարը, որը տասնամյակներ շարունակ հայտնի է իր ռեպորտաժներով և երբեմն-երբեմն վիճահարույց հաղորդումներով, CBS-ի իր ամենշաբաթյա հերթական թողարկման ժամանակ` «Պայքար պատմության դեմ» հաղորդման շրջանակներում, կիրակնօրյա հեռարձակման ժամանակ ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հատված: Հեղինակավոր լրատվական ծրագիրը շուրջ 14,3 մլն հեռուստադիտող ունի: «Դեր Զորը հայերի համար ունի նույն նշանակությունը, ինչ Օսվենցիմը` հրեաների համար: Ամենասահմռկեցուցիչն այս վայրում այն է, որ 95 տարի առաջ իրականացված կոտորածների վկայությունները սփռված են ամեն տեղ: Եփրատի ափերից քիչ հեռու աղբավայր կա: Այստեղ նաև եղբայրական գերեզմանոց կա: Տարածքում երբեք պեղումներ չեն կատարվել: Միակ բանը, որ կարող էինք անել, ավազը փորփրելն էր` կատարվածի մասին փաստարկներ հավաքելու համար…»: ( «60 րոպե» հաղորդաշարն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:) Հաղորդման տեսանյութը կարող եք տեսնել այստեղ: CBS-ի կայքում տեղադրված այս տեսանյութի մասին այցելուներն ավելի քան 530 մեկնաբանություն են գրել:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.