Գործադիր տնօրենները հորդորում են «դեմ» քվեարկել. ավիացիոն արդյունաբերության ղեկավարների խոսքով` Ցեղասպանության բանաձևը կխոչընդոտի առևտուրը
Lockheed Martin F-35 Lightning II կործանիչ Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies և Northrop Grumman կորպորացիաների ղեկավարները համատեղ առանձին նամակով դիմել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին` նշելով, որ օրինագծի ընդունումը կվատացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները և կվտանգի ամերիկյան աշխատատեղերը: «ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցին ու առևտրային գործընկերոջը վանելը բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի և արտահանումն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու ջանքերի վրա»,- ասված է կորպորացիաների համատեղ նամակում, որը փետրվարի 26-ին ուղարկել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Հովարդ Բերմանին: Կորպորացիաների ղեկավարները նշում են, որ 2009 թվականին Թուրքիա ամերիկյան ռազմական ու ավիացիոն արտադրանքի արտահանումները կազմել են ավելի քան 7 մլրդ դոլար, և նույն մակարդակն է ակնկալվում 2010 թվականին, ինչի շնորհիվ աշխատանքով ապահովվում են տասնյակ հազարավոր ամերիկացիներ: Արդյունաբերության ներկայացուցիչներն անհանգստացած են Թուրքիայի շարունակական մասնակցությամբ ԱՄՆ սպառազինության, այդ թվում` Lockheed-ի F-35 կործանիչի, ինչպես նաև 1,2 միլիարդանոց Boeing-ի 14 CH-47 Chinook ուղղաթիռների և Patriot հրթիռների վաճառքի ծրագրերին: Թուրքիան ԱՄՆ 8 գործընկերներից մեկն է, որոնք աշխատում են 300 մլրդ արժողությամբ F-35 կործանիչի ծրագրի մշակման վրա, մի ծրագիր, որն արդեն որոշակի խնդիրներ է ունեցել արտասահմանում` կապված գերածախսերի և փորձարկման ժամկետների ձգձգման հետ:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.