Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանությունների ժխտման քաղաքականության հակազդման վերաբերյալ միջոցառում
Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրա և նշել է, որ խորհրդային իշխանությունների և միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետև վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի: Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների և զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.