Ապրիլի 24-ին ցեղասպանության մասին կոնֆերանս է անցկացվելու Անկարայում
Գիտաժողովի մասնակիցների մեջ են Ռագըփ Զարաքոլուն (հրատարակիչ), Ռեջեփ Մարաշլին («Հայ ազգային ժողովրդավարական շարժումը և 1915 թ. ցեղասպանությունը» գրքի հեղինակը), Սաիթ Գեթինօղլուն (ակտիվիստ և գրող), դոկտոր Դեյվիդ Գաունթը (ցեղասպանագետ, «Կոտորածներ, դիմակայում, պաշտպաններ. մահմեդականների և քրիստոնյաների հարաբերությունները Արևելյան Անատոլիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» գրքի հեղինակը), Հենրի Թերիոլթը (Վուսթերի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր) և Խաչիկ Մուրադյանը (Քլարկ համալսարանի հոլոքոստի և ցեղասպանագիտության բաժնի դոկտորանտուրայի ուսանող, the Armenian Weekly-ի խմբագիր): Հրանտ Դինքի հիշատակին նվիրված գիտաժողովի ընթացքում կանցկացվեն չորս նիստեր. ա) Հայոց ցեղասպանությունը պատմական տեսանկյունից, բ) պաշտոնական գաղափարախոսության ժխտում` «Միություն և առաջադիմություն» կուսակցությունից (CUP) մինչև քեմալականություն, գ) տնտեսության թրքականացումը և հայերի գույքի բռնագրավման խնդիրը և դ) ի՞նչ պետք է արվի և ինչպե՞ս: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.