2010 թ. նահանգապետ Շվարցենեգերը հայտարարել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրեր
«Անհրաժեշտ է հիշել անցյալի սարսափելի դեպքերը, որպեսզի պատմությունից դասեր քաղենք և թույլ չտանք նման դեպքերի կրկնություն: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է և մի իրադարձություն, որ ցնցեց աշխարհը: 1915-1923 թթ. 1,5 միլիոն անմեղ հայեր են սպանվել Օսմանյան կայսրության կողմից, ևս 500.000-ը` հայրենազրկվել: Հայ ժողովրդի նկատմամբ ծանր և աներևակայելի դաժանություններ էին գործում, նրանց արտաքսում էին, առևանգում, մատնում բռնությունների, սովի»,- ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը: «Այսօր Կալիֆոռնիային պատիվ է վիճակվել լինելու կենսախինդ ամերիկահայ բնակչության տունը, որը Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ամենամեծ հայկական համայնքն է: Այս բարգավաճող համայնքը վերապրելու և հաստատակամության հպարտ հիշեցում է, նույնիսկ ծայրահեղ անարդարության պարագայում: Որպես ամերիկացիներ և կալիֆոռնիացիներ` մեր պարտքն ենք համարում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու և մասնակցելու անմեղ կյանքերի կորուստը սգալու և ոգեկոչելու արարողությանը»: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.