Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմն արժանանում է մրցանակի Գերմանիայում, զայրացնում թուրքերին
Ֆիլմը Գերմանիայում ցուցադրվեց անցյալ շաբաթավերջին և բացառիկ դրվատանքի արժանացավ: Օգտագործելով ցեղասպանության ականատես 23 գերմանացիների, ամերիկացիների և այլոց կենդանի խոսքը և «զինված» արխիվային նյութերով` նրա ֆիլմը հմտորեն պատասխան է տալիս վարչապետ Էրդողանի մարտահրավերին, որը հոխորտում է աշխարհի վրա` «Դե ապացուցե´ք»: Իհարկե, Թուրքիայի նման արձագանքը կանխատեսելի էր: Ենթադրելով, որ պետությունն իրավասու է արգելելու ազգային հեռուստատեսությամբ ցանկացած ֆիլմի ցուցադրություն, Արիթմանը հարց է տվել. «Ինչո՞ւ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին այդ առնչությամբ չեն կանչել Թուրքիայի արտգործնախարարություն` խորհրդակցության»: «Ինչո՞ւ Գերմանիայի իշխանություններին տեղյալ չի պահվել, որ այդ ֆիլմը կարող է վնասել թուրք-գերմանական հարաբերությունները»: «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչած հայտարարություններին Թուրքիայի պետության լռությունը նրա քաղաքական մարտավարությունն է»: Այնքան էլ զարմանալի չէր, որ ֆիլմում ներկայացված խոսուն պատկերները և հարուստ փաստերը, որոնք հավաքվել էին Մոսկվայի և Վաշինգտոնի արխիվներից, չկարողացան կոտրել թուրք ժողովրդի մեջ վաղուց ձևավորված կարծրատիպերը: Ռեժիսոր Ֆրիդլերը հայտարարել է, որ իր գտած նոր փաստերը զարմացրել են անգամ նրանց, ովքեր իրեն մասնագիտական խորհուրդներ էին տալիս: Այնպիսի փաստագրական նյութեր, ինչպիսին 1943 թ. Թալեաթ փաշայի (սպանվել է Բեռլինում 1921 թ.) «ճոխ» թաղումն էր, առաջին անգամ էր ցուցադրվում: Ֆիլմում, որը նկարահանել է Norddeutscher Rundfunk ընկերությունը (NDR, «Հյուսիսային Գերմանիայի հեռարձակում»), անդրադարձ է կատարվում Ցեղասպանության քաղաքական դրդապատճառներին և ցայսօր շարունակվող լռությանը: Ֆիլմն ամբողջությամբ դիտելու համար սեղմե´ք այստեղ
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.