Չնայած իսրայելա-թուրքական դիվանագիտական լարվածությանը` կապված անցյալ ամիս Գազայի շրջափակումը ճեղքելու նպատակով նավատորմիղի իրականացրած անհաջող փորձի հետ, Կնեսետը նախատեսել է նստաշրջան անցկացնել 1915 թ. Հայոց ցեղասպանության հարցով, որը վերագրվում է օսմանյան թուրքերին:
Սակայն, ըստ կառավարության և Կնեսետի միջև ձեռք բերված համաձայնության` քննարկումը կանցկացվի ոչ թե լիագումար նիստի ժամանակ, այլ Կնեսետի հանձնախմբում, ամենայն հավանականությամբ` արտաքին հարաբերությունների և պաշտպանության:
Հանձնախմբի նախագահ Ցաչի Հանեգբին ասել է, որ եթե, ինչպես սպասվում է, Կնեսետի Ներկայացուցիչների պալատը իր գլխավորած հանձնաժողովն ընտրի նիստն անցկացնելու համար, ապա ինքը, հավանաբար, քննարկումներ կնշանակի երկու շաբաթից:
Չորեքշաբթի երկու կուսակցությունների պատկանող ամերիկացի մի քանի կոնգրեսականներ հայտարարել են, որ իրենք վերանայում են իրենց դիրքորոշումը, թե արդյոք Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի վերաբերմունքը հայերի նկատմամբ պե՞տք է անվանել ցեղասպանություն: Մամուլի ասուլիսի ժամանակ կոնգրեսականներն անհանգստություն են հայտնել իրենց ավանդական դաշնակից Իսրայելի հաշվին Անկարա-Իրան խորացող հարաբերությունների կապակցությամբ:
Կնեսետում քննարկումներ անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնին, որը դեռ մեկ տարի առաջ էր առաջարկել հարցի վերաբերյալ քննարկում անցկացնել: Օրոնն ասել է, որ մտադիր չէ քննարկումը վերածել նավատորմիղի միջադեպի առնչությամբ Թուրքիայի հետ «հաշիվները մաքրելու» գործընթացի, և փորձում է հավաստիացնել, որ մյուս օրենսդիրները նույն ոգով կառաջնորդվեն:
«Ես կարծում եմ, որ այս հարցը խիստ կարևոր է, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում փչացնել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նրանց պատճառով, ովքեր սկզբում նույնիսկ չէին ուզում անցկացնել այդ քննարկումը»,- ասել է Օրոնը:
Մեկ ամիս առաջ Կնեսետի լիագումար նիստում ունեցած իր ելույթի ընթացքում Օրոնը կոշտ է արտահայտվել` մեղադրելով Թուրքիային [Առաջին համաշխարհային] պատերազմի ժամանակ հայերի հետ այդպես վարվելու համար: Սակայն նա ամեն կերպ փորձել է իր ելույթում խուսափել գնահատականներ տալուց` սխալ պատմական զուգահեռներ անցկացնելու մեջ չմեղադրվելու համար:
«Մենք չենք ընդունում այս ժխտողական քաղաքականությունը, քանի որ մենք` հրեաներս, միշտ վիրավորվում ենք այս կերպ մտածելուց,- ասել է նա: -Ես ցանկանում եմ միանգամայն պարզ ասել` ես չեմ նմանեցնում հրեա ժողովրդի Հոլոքոստը հայ ժողովրդի կոտորածների հետ` ասելով, որ այն ավելի ողբերգական էր, քան վերջինը: Որպես հրեա` ես իհարկե կարող եմ ասել, որ Հոլոքոստը եզակի է: Ահա թե ինչու ես չեմ օգտագործում նույն եզրույթը հայերի կոտորածների մասին»
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.