Source: Wikipedia
Ամերիկահայերը առաջին անգամ դատական հայց են ներկայացրել: Մեղադրյալի աթոռին Թուրքիայի հանրապետության կառավարությունն է:
Ամերիկահայ փաստաբանները հինգշաբթի` հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում այն հայերի ժառանգների համար, որոնց ունեցվածքը խլել են Օսմանյան Թուրքիայից տեղահանման ժամանակ:
Փաստաբանները փորձում են կոլեկտիվ հայցի կարգավիճակ տալ դատական գործին: Փաստաբան Բրայան Կաբատեկն ասել է, թե հնարավոր է գործընթացը տևի երեք տարի:
«Մենք ամեն ինչ անելու ենք հաջողության հասնելու համար»,- հավելել է նա:
Հայցվոր կողմը ներկայացնում են Կարբիս Դավույանը Լոս Անջելեսից և Հրայր Թուրաբյանը Քուինզից (Նյու Յորք): Նրանք իրենց հայցում պնդում են, որ խախտվել են մարդու իրավունքները, ինչպես նաև միջազգային իրավունքները:
Հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցել անշարժ գույքի, հողերի, բանկային հաշիվների, արժեքավոր մշակութային ու եկեղեցական գործերի համար, որոնց մի մասն այժմ գտնվում են Թուրքիայի հանրապետության թանգարաններում:
Փաստաբան Մարկ Գիրագոսն ասել է, թե սա իր բնույթով առաջին հայցն է, որը պատասխանատվության է կանչում Թուրքիայի կառավարությանը:
«Գործում ներգրավված բոլոր փաստաբաններն ունեցել են բարեկամներ ու հարազատներ, ովքեր կամ դարձել են Հայոց ցեղասպանության զոհ կամ տեղահանվել են իրենց բնակավայրերից, ինչը գործին որոշ սրություն է տալիս»,- հավելել է փաստաբանը:
Ամբողջական հոդվածն անգլերենով կարդացե´ք այստեղ`
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.