2011 թ. ոչ միայն դրական տեղաշարժեր չմտցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում, այլև ավելի խորացրեց առկա տարաձայնությունները:
2011 թ. հակասությունների առաջին և «ակնառու» նշաններից մեկը դարձավ Թուրքիայում սկսված հունվարյան արշավը` ապամոնտաժելու «հայ-թուրքական բարեկամությունը» խորհրդանշող Կարսի հուշարձանը:
Այս իրադարձությունը հատկանշական է նրանով, որ 2008 թ. հուշարձանի բացումը կապվում էր նույն թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ:
Փետրվարի 2-ին Կարսի մեջլիսի ընդունած հուշարձանի ապամոնտաժման վերջնական որոշումը դարձավ «տարվա խորհրդանշանը»: Այդ իրադարձությունը կանխորոշեց հետագա զարգացումների հիմնական ուղղությունը:
Հունվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում հայտարարեց, որ թուրքերի կողմից օկուպացված «Հայաստանի համար եղբայրական երկրի» հյուսիսային հատվածը պետք է միավորվի, և որպես թուրքական օկուպացիայի օրինակ բերեց Նախիջևանի պատմությունը:
Ի պատասխան` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ շուտով Նախիջևանը կկապվի Թուրքիայի հետ արդեն նաև երկաթգծով: « Նախիջևանը մեր խնդիրն է: Թող ոչ ոք մեզանից այլ մոտեցում չսպասի»:
Մարտին Երևանում ակցիաներ անցկացվեցին Թուրքիայի դեմ` ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ, որով Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին:
Զարմանալի չէ, որ ի տարբերություն նախորդ երկու տարիների` 2011 թ. Երևանի և Անկարայի միջև բարձր մակարդակով պաշտոնական շփումներ չեն եղել: Սակայն կողմերը առիթը բաց չեն թողել ամեն պատեհ դեպքում «միջնորդավորված երկխոսություն» պահպանելու:
Այսպես, հուլիսին աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետության` Հարավային Սուդանի հայտնվելուց հետո Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհավորեց «ՄԱԿ-ի նոր` 193-րդ անդամին» և հայտարարեց, որ դա վառ օրինակ է, թե ինչպես պետք է միջազգային հանրությունն արձագանքի ցեղասպանության գործողություններին:
Չափազանց հազվադեպ են եղել շփումները նաև ոչ պաշտոնական մակարդակով: Դրանց մեջ ուշագրավ էր սեպտեմբերին դեպի Աղթամար կղզի հայերի ուխտագնացության հետ կապված աղմկահարույց պատմությունը, որը հայ հանրության շրջանում միանշանակ արձագանք չստացավ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նույնիսկ հրաժարվեց մասնակցել և նախազգուշացրեց իր հայրենակիցներին ձեռնպահ մնալ դրանից, նա նաև նամակ էր ուղղել Թուրքիայի վարչապետին` մասնավորապես ասելով. «… Ձեր հայտարարությունն այն մասին, որ Ձեր կառավարությունը պաշտպանում է արդարությունը և մարդու իրավունքները, իրական կլինեն այն ժամանակ, երբ դուք ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:
Հոկտեմբերին Երևան այցելեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը հայտարարեց, որ մտադիր է կատարել իր խոստումը` ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հրապարակավ կոչ արեց Թուրքիային դադարեցնել ցեղասպանության ժխտումը: Նրա խոսքով` եթե մինչև 2011 թ. վերջը Թուրքիան չվերանայի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Ֆրանսիան համապատասխան քայլեր կձեռնարկի:
Դեկտեմբերի 22-ին Փարիզում օրենսդիրներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խորհրդարանականների գերակշիռ մասը կողմ քվեարկեց օրինագծին, որն այժմ պետք է ընդունի Սենատը:
Եթե օրինագիծն օրենքի ուժ ստանա, ապա Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված ցանկացած ցեղասպանության (այդ թվում` 2001 թ. Ֆրանսիայի Սենատի կողմից ճանաչված Հայոց ցեղասպանության) ժխտումը կենթադրի առավելագույնը մեկ տարվա ազատազրկում և 45.000 եվրոյի (59.000 դոլար) տուգանք:
Թուրքիան հակադարձեց` Փարիզից իր դեսպանին հետ կանչելով և խզելով Ֆրանսիայի հետ ռազմական և այլ երկկողմ հարաբերությունները:
Դեկտեմբերը լի էր իրադարձություններով, որոնք խորացրեցին Երևանի և Անկարայի միջև լարվածությունը:
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին»բանաձևը, որը նա յուրացրել է ցեղասպանության ժամանակ, և կոչ արեց դադարեցնել ճնշումներն ընդդեմ մեծաթիվ քրիստոնյա քաղաքակրթությունների սերունդների, որոնք ժամանակին ներկայիս Թուրքիայի տարածքում մեծամասնություն էին կազմում:
Նաև հայտնի է դարձել, որ դեկտեմբերի վերջին կանցկացվի Իսրայելի Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալՀայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինչը անցնող տարվա ընթացքում բուռն քննարկվել է:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.