Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Photo: www.wikipedia.org

Կոմիտասի և Հայոց ցեղասպանության հուշակոթող Փարիզի Երևանի պուրակում

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել Սենատին հունվարի 23-ին սկսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը` չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը, երկուշաբթի հայտարարել են իշխող «Ժողովրդական շարժում միավորում» (UMP) կուսակցության օրենսդիրները:

ԶԼՄ-ների համաձայն` այս որոշումը դեռ պետք է հաստատվի հունվարի 17-ին վերին պալատի կուսակցության ղեկավարների հանդիպման ժամանակ:

Ֆրանսիան 2001 թ. ճանաչել է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում շուրջ 1,5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն, իսկ անցյալ ամիս Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած նոր օրինագիծը, որով ժխտման համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրոյի տուգանք (57.000 դոլար), արդեն կմտնի Սենատ:

Անկարան սառեցրել է քաղաքական և ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց օրինագիծը, և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել, եթե Սենատն ընդունի օրինագիծը կամ նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատի այն:
ԱրմենիաՆաուի էջերում