Քննարկում Ֆրանսիայում. դեսպանները ելույթ են ունենում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ և կողմ

Քննարկում Ֆրանսիայում. դեսպանները ելույթ են ունենում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ և կողմ


Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը և Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն չորեքշաբթի ելույթ են ունեցել Ֆրանսիայի Սենատում և պատասխանել սենատորների հարցերին:

Սենատորների հետ դեսպանների հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման նախաշեմին: Օրինագծի քննարկումը նախատեսված է հունվարի 23-ին:

2011-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել էր վերոնշյալ օրինագիծը: Ի հետևանս` Թուրքիան սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի նկատմամբ և նույնիսկ ժամանակավորապես հետ էր կանչել իր դեսպանին:
ԱրմենիաՆաուի էջերում