Բուլղարիայի խորհրդարանն ասում է «ոչ». Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ձախողվում է

Բուլղարիայի խորհրդարանն ասում է «ոչ». Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ձախողվում է

Photo: Julia Lazarova/www.sofiaecho.com

Չորեքշաբթի Բուլղարիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևը:


Բանաձևը ներկայացրել էր «Ատակա» կուսակցությունը, որի պլատֆորմը, ըստ Sofia Echo լրատվական կայքի, ընդհանուր առամամբ հակաթուրքական է: Sofia Echo-ի հաղորդմամբ` «Ատակա» կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովն ընդգծել է, թե շատ բնական է, որ «հայրենասիրական կուսակցությունը», ինչպիսին իրենցն է, սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Երկիրը վատ կողմից ներկայացնող պատմական որոշ դրվագներ թաքցնելը, իմ կարծիքով` դեմագոգիա է»,- ասել է Սիդերովը։

Մի շարք բուլղարական քաղաքներ ընդունել են Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, սակայն սա առաջին անգամ չէ, որ Ազգային ժողովը խոչընդոտում է նման քայլերը:

ԱրմենիաՆաուի էջերում