Հակասական արձագանքներ. Փարիզում Ցեղասպանության օրինագծի քվեարկությունից հետո Երևանում տրամադրությունը բարձր է, Անկարայում` ոչ
Փարիզում տեղի ունեցած քվեարկությունից շատ չանցած` երեքշաբթի առավոտյան, Նալբանդյանի հղած նամակում ՀՀ արտգործնախարարը դրվատել է Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպես նաև նրա հետևողականությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Մինչ այդ, Անկարայում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասում է, թե «Ֆրանսիան իր պատմության մեջ սև էջ բացեց»: Երևանում` Ֆրանսիայի դեսպանության մոտ, հրավառություն եղավ, մինչ հարևան Թուրքիայում ծրագրում են խիստ քայլեր ձեռնարկել որոշման դեմ, որը Թուրքիան «անպատասխանատու» է անվանել, իսկ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանն ասել է, որ այս [օրենքով] ամբողջովին կխզվեն Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.