Տարաբևեռ կարծիքներ. Քլինթոնի խոսքով` ԱՄՆ-ը երբեք չի հետևի Ֆրանսիայի օրինակին

Տարաբևեռ կարծիքներ. Քլինթոնի խոսքով` ԱՄՆ-ը երբեք չի հետևի Ֆրանսիայի օրինակին

Photo: www.wikipedia.org

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ իր երկիրը երբևէ չի անի այն, ինչ Ֆրանսիան արեց երկուշաբթի ՝ ընդունելով ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Մեր զորությունը նաև նրանում է, որ մենք չենք քրեականացնում խոսքը,- ասել է պետքարտուղարը հինգշաբթի` հանրային հավաքի ժամանակ: - Մարդիկ ազատ են ասելու գրեթե ցանկացած բան, և մեր երկրում հենց այդպես էլ անում են: Բայց այլ երկրներ, ի թիվս որոնց՝ Ֆրանսիայի պես մեզ բարեկամ և դաշնակից երկրներ, տարբեր չափանիշներ ունեն, տարբեր պատմություն, բայց մենք, հուսամ, երբեք չենք բռնի խոսքի քրեականացման ուղին»:

Քլինթոնը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պատճառաբանելով, որ դա «պատմական» խնդիր է, այլ ոչ թե «քաղաքական»:

Ինչպես նշում է «Ասպարեզ» պարբերականը, չորս տարի առաջ նախագահական ընտրություններին ընդառաջ ընտրարշավի ժամանակ Քլինթոնն իր ուղերձում Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. դեպքերը որակել էր «ցեղասպանության հստակ դեպք»:
ԱրմենիաՆաուի էջերում