«Ռոյթերս». ֆրանսիացի սենատորները դիմել են Ցեղասպանության օրենքը մերժելու համար
Այս քայլը մեծացնում է այն հավանականությունը, որ Թուրքիայում զայրույթ առաջացրած օրենքը կարգելափակվի որպես ոչ սահմանադրական: Հունվարի 23-ին ընդունված օրենքը ստիպեց Անկարային հետաձգել իր բոլոր տնտեսական, քաղաքական և ռազմական հանդիպումները Փարիզի հետ: Այս օրինագիծն ընդունելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց Ֆրանսիայի խորհրդարանին` նրա խոսքով «խտրական և ռասիստական» օրինագիծ ընդունելու համար: Ըստ ձախ ուժերը ներկայացնող` եվրոպական սոցիալ-դեմոկրատական խմբի սենատոր Ժակ Մեզարի` ավելի քան 70 սենատորներ դիմել են դատարան: Ստորին պալատի 50 սենատորներ էլ համաձայն են այդ դիմումին: Նվազագույնը 60 օրենսդիրներ են հարկավոր Սահմանադրական խորհրդին դիմելու համար, որը 1 ամիս ժամանակ ունի որոշում կայացնելու համար: Եթե դատարանը ոչ սահմանադրական համարի օրենքը, ապա օրինագիծը կմերժվի:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.