Խոսակցություններ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման շուրջ. հստակ ուղե՞րձ, թե՞ սովորական զգուշացում
Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ հնարավոր է, վերսկսվի Ղարաբաղյան պատերազմը: Երեքշաբթի Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, հանդես գալով Սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է. «Թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում անցյալ տարի առաջընթաց է գրանցվել, այն իր ազդեցությունն է թողել Հայաստան-Ադրբեջան զգայուն հարաբերությունների վրա և մեծացնում է ղարաբաղյան հակամարտության վերսկսման վտանգը»: Իսկ մինչ այղ` նախորդ շաբաթվա վերջին, նման վերլուծություն էր արվել ԱՄՆ-ի «Ստրեթֆոր» հետազոտական կենտրոնի փորձագետների կողմից, որոնք գրել էին, թե «չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա գերտերությունների վերահսկողությունից», և որ «այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»: Հատկանշական է, որ վաղը (փետրվարի 5-ին) Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը, որի հետ հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Գերտերության այս առանձնահատուկ ուշադրությունն ու վերջին վերլուծությունները Հայաստանում ընկալում են որպես նախազգուշացում: Ինչպես «ԱրմենիաՆաուին» պարզաբանում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը, «սրանք հստակ ուղերձներ են բանակցային գործընթացում առաջընթացի մղելու համար»: Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ամերիկացի փորձագետների վերլուծություններից էլ անկախ, կարծում է, որ այսօր իսկապես մեծացել է պատերազմի վերսկսման վտանգը: «Իմ այս հիմնավորումը տնտեսական հիմքեր ունի. սովորաբար պատերազմները սկսվում են, երբ կողմերից մեկը (տնտեսապես) ավելի ուժեղանում է։ Տվյալ դեպքում մեր տնտեսական ահռելի անկման, արտաքին քաղաքականության մեջ անհաջողությունների պայմաններում Ադրբեջանի հավակնությունները մեծանում են, հետևաբար` մեծանում է նաև պատերազմի վտանգը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բոզոյանը:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.