Չեն ողջունում. ադրբեջանցիները բողոքում են Լոս Անջելեսի զբոսաշրջության ցուցահանդեսում ԼՂՀ ներկայության համար

Չեն ողջունում. ադրբեջանցիները բողոքում են Լոս Անջելեսի զբոսաշրջության ցուցահանդեսում ԼՂՀ ներկայության համար

Ֆոտոլուր

Երեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ` Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը բողոք է ներկայացրել «Լոս Անջելես թայմզին»`նրա կազմակերպած «Զբոսաշրջություն և արկածներ» ցուցահանդեսում Հայաստանին և Ադրբեջանին ընդգրկելու համար: Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 13-ին:

Լոս Անջելեսում կազմակերպվող միջոցառումը զբոսաշրջության ամենամեծ ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Հայաստանի և Ղարաբաղի զբոսաշրջության գործակալությունները ցուցահանդեսի սրահում կզբաղեցնեն «Բարի գալուստ Հայաստան» ընդարձակ տաղավարը: Կազմակերպիչների հաշվարկով` երկօրյա ցուցահանդեսը կունենա մոտ 50 000 այցելու:

Ըստ նախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովի` Սուլեյմանովը նամակ է գրել «Լոս Անջելես թայմզին»` բողոքելով, որ ցուցահանդեսի կազմակերպիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացրել են որպես Հայաստանի մաս: Գլխավոր հյուպատոսի խոսքով`անընդունելի է թերթի համար հրավիրել Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն «Ադրբեջանի անքակտելի մասն է»:

Ադրբեջանի պետական APA լրատվական գործակալության հաղորդմամբ` Ամերիկայի ադրբեջանցիները նույնպես նամակ են գրել «Լոս Անջելես թայմզին»` կոչ անելով թերթին «հարգել միջազգային օրենքը, որն ընդունում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»:
ԱրմենիաՆաուի էջերում