Խրախուսել Արցախի ընդգրկումը բանակցային գործընթացում. ԼՂՀ նախագահը դիմում է ԵԱՀԿ նախագահին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը (ձախից առաջինը) հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին: «Նախևառաջ` մենք գործող նախագահի մոտ բարձրացրել ենք այն հարցը, որ բոլոր փաստաթղթերը` թե´ Մադրիդյան փաստաթուղթը և թե´ դրա նորացված տարբերակը, որոնք մշակվել են առանց ԼՂՀ մասնակցության, չեն կարող վճռորոշ լինել բուն բանակցային գործընթացում: Ուստի մենք առաջարկել ենք, որ տարածաշրջան այցելելու ընթացքում նրանք անպայման այցելեն նաև ԼՂՀ և իմանան հիմնական երկրի կարծիքը»,- հանդիպումից հետո հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Սահակյանն առաջարկել է նաև նոր ուղղություն մտցնել բանակցային դաշտում, և տարածքային ամբողջականությունից հարցը բարձրացնել միջազգային իրավական քննարկման հարթություն: Նրանց քննարկման հաջորդ թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունները և դրանց ազդեցությունը ԼՂՀ անվտանգության վրա: Սահակյանը համոզվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որևէ կապ չունի ԼՂՀ անվտանգության հետ, և Թուրքիայի հայտարարությունները անհեռանկարային են: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի` պատերազմ վերսկսելու հայտարարություններին, ես այդ կեցվածքը որակել եմ որպես ահաբեկչության մի նոր ձև և Սաուդաբաևի հետ հանդիպումից հետո կարծում եմ, որ նրանք քայլեր կձեռնարկեն Ադրբեջանին զսպելու համար»,- ասաց Սահակյանը:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.