Թուրքիայի վարչապետ. Լեռնային Ղարաբաղի հարցն ամենակարևորն է

Թուրքիայի վարչապետ. Լեռնային Ղարաբաղի հարցն ամենակարևորն է

Ֆոտոլուր

Երկուշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ ազատությունների առումով Թուրքիան ավելի ազատ է, քան արևմտյան շատ երկրներ:

Մադրիդում «Նուևա էկոնոմիա ֆորումի» կազմակերպած «Թուրքիա-Իսպանիա. խաղաղության, կայունության և բարգավաճման ընդհանուր տեսլական» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանը հավելեց, որ մեծ հաշվով Թուրքիան հանգիստ երկիր է կրոնական ազատությունների տեսանկյունից:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էրդողանն ասաց, որ Թուրքիայի համար ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ղարաբաղյան հիմնախնդիրն է:

Էրդողանը նաև ասաց, որ երբ Ղարաբաղի հարցը լուծվի, Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրները մեծ հաշվով կլուծվեն:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում