Պատերազմի սպառնալիքներ` որպես բանակցությունների միջոց. Ադրբեջանը ուժեղացնում է Հայաստանին ուղղված ռազմատենչ հռետորաբանությունը
«Այժմ հերթը պատերազմինն է, և այդ սպառնալիքն աստիճանաբար մոտենում է»,- ասում է Աբիևը: «Այժմ հերթը պատերազմինն է, և այդ սպառնալիքն աստիճանաբար մոտենում է: Եթե զավթիչ Հայաստանը չազատի մեր տարածքները, ապա մեծ պատերազմի սկիզբը Հարավային Կովկասում անխուսափելի է»,- նշել է պաշտպանության նախարարը: Ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքները, ըստ էության, Ադրբեջանի միակ փաստարկն են ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Սկզբում պաշտոնական Բաքուն իրավական փաստարկներ էր առաջ քաշում և փորձում ապացուցել իր իրավունքները ԼՂՀ տարածքի վրա: Սակայն այն բանից հետո, երբ ճանաչվեց Կոսովոյի անկախությունը`ի վնաս Սերբիայի տարածքային ամբողջականության, և այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ իրենք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն համոզված են, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում, Բաքուն զրկվեց այլևս իրավական փաստարկներից: Ադրբեջանի նախարարի հայտարարություններն արվել են այն ժամանակ, երբ շարունակ հաղորդագրություններ են ստացվում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության` փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ինքնաձիգներով, գնդացիրներով և դիպուկահարի հրացաններով կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա շփման գծի բոլոր ուղղություններով: Հայկական կողմից տուժածների մասին չի հաղորդվում, քանի որ Ղարաբաղի բանակը դիմել է «պատասխան գործողության»: Գրեթե ամեն օր Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն այսպիսի հայտարարություններ է հրապարակում: Ջոն Հոփքինսի համալսարանի գիտաշխատող Սվանտե Կորնելլին, մեկնաբանելով հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի սկսման հնարավորությունը, ասել է, որ Ադրբեջանն իր սպառնալիքներում պետք է հաշվի առնի 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի պատճառով սկսված ռուս-վրացական պատերազմը: «Բնականաբար, ես չեմ կարող երկարաժամկետ հեռանկարում բացառել հայկական կողմի վրա Ադրբեջանի հարձակման հնարավորությունը, սակայն չեմ էլ պնդում, որ Բաքուն այսօր ի վիճակի է գրավել Ղարաբաղը»,- նշել է նա: Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ուժեղացումը վերլուծաբանները կապում են հայ-թուրքական բանակցությունների հետ, որոնցում Թուրքիան պահանջում է արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը`ի շահ իր տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի` որպես սահմանի բացման նախապայման, որը փակվել է 1993 թ.` ի պատասխան Ղարաբաղյան պատերազմում հայկական բանակի հաջողությունների: Սվանտե Կորնելիի կարծիքով` հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղի հարավային 1-2 շրջաններից բավական կլինի, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը վերադառնա բնական հուն: Փորձագետները չեն բացառում, որ 1-2 շրջաններից հայկական զինուժի դուրսբերման համար է Ադրբեջանը տեղային ռազմական գործողություններ նախաձեռնում (միջնորդների հետ համաձայնեցված):
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.