Ֆոտոլուր
Հայ դիրքապահները խափանել են Ադբեջանի հերթական սադրանքը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության համաձայն` մեկ հայ շարքային զինծառայող է վիրավորվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողության փորձ է ձեռնարկել հայկական դիրքերից մեկի վրա` փորձելով գրավել հայկական դիրքերը և անցնել հայերի կողմից վերահսկվող տարածք:
Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության` միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի լուսաբացին` 6:30-ի սահմաններում` Ղարաբաղի հյուսիսարևելյան Վերին Չայլու գյուղի շրջանում:
«Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի»,- ասվում է հաղորդագրության մեջ` հավելելով, որ հայկական կողմի պատասխանից հետո ադրբեջանական ուժերը, «կորուստներ տալով», նահանջել են: Ո´չ ադրբեջանական դիվերսիոն խմբի ուժի, ո´չ կորուստների մասին ոչինչ չի հաղորդվել:
Հաղորդվել է, որ մերձամարտի ժամանակ վիրավորվել է Ղարաբաղի ՊԲ շարքային զինծառայող 19-ամյա Ռուդիկ Մանասերյանը: Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:
Ադրբեջանը դեպքերն այլ կերպ է մեկնաբանել` մեղադրելով հայկական կողմին շփման գոտին խախտելու մեջ: Ըստ Ադրբեջանի` հարձակման հետևանքով զոհվել են 3 հայ և 2 ադրբեջանցի զինվորներ: Թեև ոչ մի թիվ չի կարող ճշգրիտ լինել, այդուհանդերձ հայկական զինուժը հերքում է այս միջադեպի հետևանքով կորուստ ունենալու փաստը:
1991-1994 թթ. պատերազմի ավարտին (գրանցելով 30000 զոհ) Բաքվից դե ֆակտո անկախություն ձեռք բերած Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճել է վերջին ամիսներին, երբ շրջանի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում էական առաջընթաց չեն գրանցվել:
Ղարաբաղի հյուսիսարևելյան դիրքերը և, մասնավորապես, Չայլու գյուղը հունիսին ադրբեջանական կողմի հարձակմանն էին ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 4 հայ զինվոր, նույնքան էլ` վիրավորվել: Այդ մարտում զոհվել էր նաև մեկ ադրբեջանցի:
Այդ ծանր միջադեպից հետո, որն ըստ հայկական կողմի խաղաղության բանակցությունները խոչընդոտելու լայնածավալ սադրանք էր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հաճախակի են դարձել հրադադարի խախտումները:
Կողմերը պարբերաբար մեղադրում են միմյանց 1994 թ. Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված և այդ պահից ի վեր քիչ թե շատ պահպանված հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ:
Այս վերջին միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան նախատեսված այցից 2 օր առաջ, որի ընթացքում ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև Ղարաբաղի հարցը:
(Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ գլխավորում է ձգձգված հակամարտության համար լուծում միջնորդելու միջազգային ջանքերը:)
Մեդվեդևը և իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին Երևանում ստորագրել են Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությունը մինչև 2044 թ. երկարաձգող արձանագրություն, ինչպես նաև իր առաքելությունը փոփոխելու պայմանագիր, որն այժմ կներառի նաև հայկական զինուժի հետ մեկտեղ ողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը, այլ ոչ միայն իր նախկին խորհրդային սահմանների (օրինակ` Թուրքիայի և Իրանի հետ սահմանները):
Արձանագրությունը, որը պարտավորեցնում է Մոսկվային իր տարածաշրջանային դաշնակցին մատակարարել «ժամանակակից և համադրելի զինամթերք և հատուկ մարտական տեխնիկա», Երևանում դիտարկում են որպես վահան ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի` լինի Հայաստանի դեմ, թե Ղարաբաղի:
Մինչ այդ, Բաքվի որոշ պաշտոնյաներ, հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, թերագնահատել է Ռուսաստանի հետ Հայաստանի փոփոխված պաշտպանական պայմանագիրը, որը կարող է հետ պահել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձ անելուց:
Մյուսներն էլ Ադրբեջանում մտահոգություն են հայտնել այդ քայլի վերաբերյալ և հարցականի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մոսկվայի չեզոք դիրքը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.